Հալեպում փակվել են բոլոր հոսպիտալները
Հալեպի արևելքում բոլոր հոսպիտալները դադարեցրել են իրենց աշխատանքը մի քանի օր շարունակված հարվածներից հետո։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով առողջապահության տեղի վարչությանը։ «Դա կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքի ոչնչացում է, թողնում է մարդկանց առանց որևէ բուժհաստատության, որոնք կարող են տրամադրել կենսական անհրաժեշտ բուժում»,-գործակալությունը հատվածներ է մեջբերում վարչության հաղորդագրությունից, որն ուղարկվել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին։
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականի մարտից։
