Զարզանդին արգելել են մտնել Սյունիքի մարզպետարան
Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանն արգելել է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական ձեւակերպված Զարզանդին մտնել Սյունիքի մարզպետարան: Մեզ հայտնի դարձավ, որ Զարզանը փորձել է մտնել մարզպետարանի շենք, սակայն նրան ներքեւում արգելել են, ասելով, որ վերեւ բարձրանալ նա չի կարող: Ի պատասխան Զարզանդն ասել է, թե մարզպետարանի շենքը նորանշանակ մարզպետի սեփականությունը չէ, եւ նա որպես սյունեցի կարող է ներս մտնել: Ամեն դեպքում Զարզանդին ներս չեն թողել: Նա ներքեւմ վիճաբանություն է արել, եւ ձեռնունայն հեռացել: Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո նրա օգնականը ևս հեռացավ: Փայլակ Ֆահրադյան
