Դեդ Հասանից հետո առաջին «օրենքով գողն» է սպանվել
Մոսկվայում մահացել է 40-ամյա «օրենքով գող» Գեորգի Շիրինովը, ով քրեական միջավայրում առավել հայտնի է որպես Գիո Գյուրզա: Ինչպես նշվում է նա վնասվածք է ստացել գլխի հատվածում, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Այս մասին հայտնում է primecrime.ru կայքը։
Ծեծի ենթարկված Գեորգի Շիրինովին տուն են բերել ավտոմեքենայով, ինչից հետո նրա ընտանիքի անդամները շտապօգնություն են կանչել, և նրան տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպի հանգամանքները ճշտվում են։
