Ինչո՞ւ են նախարարները խառնվել իրար
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրինք․ «Մի տեսակ Կոմկուսի հոտ չի՞ գալիս նախարարներին համատարած հանրապետականացնելու այս ալիքից»։ Նկատենք, որ սովետական շրջանի Կոմկուսից մեր օրերի «Կոմկուսը»՝ ՀՀԿ-ն, տարբերվում է նրանով, որ այն ժամանակ մինչեւ «պարտիայի» անդամ չլինեիր, պաշտոն չէիր ստանա, իսկ հիմա պաշտոնը տալիս են, ասել է թե՝ «կուտը» տալիս, հետո են դարձնում կուսակցական։ «Ի՞նչ ալիք, ե՞րբ է սկսվել, մի հատ դիմում ցույց տվեք»,-կոնտրհարցադրում արեց պարոն Բաղդասարյանը։ «Դե, Վիգեն Սարգսյանն արդեն հայտարարել է, Արմեն Ամիրյանը չհերքեց, որ կանդամակցի»,-նշեցինք մենք։ «Հիմա դիմումներ մենք չենք ստացել, դա իրենց ցանկությունն է, էդ հարցերն ուղղեք իրենց։ Մեր մոտից պարտադրանք չկա, ընդհակառակը՝ մենք թողել ենք ազատ իրենց որոշումներում»,-ասաց նա։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
