«Կյանքս կտամ բանակին», բայց 1000 դրամ չեմ տա»
«Ես կյանքս էլ կտամ բանակի համար բայց …», «Էլի ժողովրդից են փող պոկում …», «Ով որ թալանելա ա, թող նա էլ փող տա …», շարքը կարելի է շարունակել: Հայաստանում մոդայիկ է դարձել ցանկացած նախաձեռնություն` առանց բովանդակությանը եւ անգամ նպատակին ծանոթանալու, վարկաբեկել: Կարեւոր չէ` խոսքը 1000 դրամի, 50 դրամի, 6,9 դրամի, թե՞ 5 տոկոսի մասին է, կարեւոր չէ, թե որքանո՞վ է հիմնավոր կամ ոչ հիմնավոր, որքանո՞վ են տեղեկացված կամ անտեղյակ, բայց «կյանքը բանակին» տվող ֆեյսբուքյան եւ այլ «հերոսները» կյանքի ու մահվան պայքար են սկսում դրամի կամ տոկոսի համար: Իհարկե, ֆեյսբուքում նրանց կյանքը վտանգի չի ենթարկվում, բայց ահա իրենց կյանքը իսկապես ամեն օր վտանգի ենթարկողների նկատմամբ այս մոտեցումը առնվազն զզվանք է առաջացնում: Մի խոսքով, նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Գլխավոր թերությունը, որ այն ունի` համահարթեցված մոտեցումն է: Մինչդեռ, հարկ է, որ այն ավելի արդար լինի: 1000 դրամ վճարը բոլորի համար սահմանելու փոխարեն, արդարության եւ նաեւ արդյունավետության բարձրացման առումով ավելի ճիշտ կլինի կիրառել ավելի բարձր աշխատավարձ ստացողից` ավելի շատ գումար սկզբունքը: Ենթադրենք, մինչեւ 200 հազար դրամ ստացողների համար 1000 դրամ, յուրաքանչյուր հաջորդ 200 հազար դրամ ավելի աշխատավարձի դեպքում լրացուցիչ 1000 դրամ: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում
