Վարչապետն այսօր հանդիպելու է համացանցում ակտիվների հետ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կհանդիպի համացանցում ակտիվ օգտատերերի ու բլոգերների հետ, որոնց երեկ զանգահարել են Կարեն Կարապետյանի աշխատակազմից և հրավիրել հանդիպման` կարծիքներ փոխանակելու: Նման հրավերներ են ստացել են բլոգերներ Տիգրան Քոչարյանը, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, Իզաբելլա Աբգարյանը:
