Խ՞ի, կասկածում ես, որ չենք ընդունի.Վարդան Այվազյան

Այսօր Հայելի ակումբում  լրագրողների  հետ հանդիպման  ժամանակ  ԱԺ  ՀՀԿ-ական  պատգամավոր  Վարդան  Այվազյանն   ասաց, որ  ռուսական  ռուբլու  արժեզրկումը  կապված  է  մի շարք  հանգամանքների  հետ: «Ռուսաստանից  Հայաստան  էր  ուղարկվում  շուրջ    երկու  միլիարդ  դոլարին  համարժեք  գումար: Ռուբլու  արժեզրկումը  առաջ  բերեց  դրամական  միջոցների  սղության, ինչն  իր  հերթին  ազդեցություն  ունեցավ   մեր  տնտեսության  վրա: Իմ  խորին  համոզմամբ`  շատ  կարճ  ժամանակահատվածում   Ռուսաստանը   կունենա  լուրջ  տնտեսական վերելք՝  իր  ցածր  ինքնարժեքի  հաշվին»-հայտնեց  պատգամավորը: Վարդան  Այվազյանը  կարևոր  է  համարում ՀՀ-ի` ԵՏՄ-ին  անդամակցումը,  համարելով, որ  այն  լուրջ  հնարավորություններ  կստեղծի  Հայաստանի  համար: «ՀՀ  անդամակցումը  ԵՏՄ-ին՝  դա ճիշտ  ընտրված  տնտեսական  քաղաքականություն  է: Եթե  մենք  որոշակի  լծակներ  չենք  օգտագործում, չենք  օգտվում  այդ  հրաշալի  հնարավորությունից,  դա  չի  նշանակում, որ  քաղաքական ընտրությունը  սխալ  է  կատարված»-նշեց  բանախոսը`շարունակելով. «Իրանի նկատմամբ  պատժամիջոցների  վերացումը  լուրջ  հնարավորություններ  է  ստեղծում  Հայաստանի  համար  և  մեր  կողմից  շատ  սխալ  կլինի  չօգտվել  այդ  հնարավորությունից: Իրանը  ամենաբարիացակամ  պետությունն  է  տարածաշրջանում  և հարկավոր  է  նրա  հետ  ամուր  կապեր  պահպանել»: Վարդան  Այվազյանը  վստահաբար  հայտնեց, որ  ոչ ոք դեռևս  էժան  գազ  չի  առաջարկել  և  Իրանը  միայն  հայտարարում  է, որ  պատրաստ  է  գազ  մատակարարել: «Մեզ  ոչ  ոք  չի  ասում, որ  պարտավոր  ենք  միայն  Ռուսաստանից  գազ  գնենք: Խ՞ի  կասկածում ես, որ ասեն   160  դոլարից  էժան  գազ ենք  տալիս, մենք  չընդունենք»-հարցադրում արեց պատգամավորը: Լուսինե  Միքաելյան

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video) Փաշինյա՛ն, սուտ խոսալդ Մոսկվայում չի անցել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ խոստացել էի, որ պատասխանդ տալու եմ․ Ռուբեն Հակոբյան (video) Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է Պետրոս Ղազարյանը հեգնական տոնով է խոսում. ակցիա Դատախազության դիմաց (video) ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որտեղ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել․ փաստաբան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան (video) Արցախի հարցը փակված չէ․ Պուտինը բացեց փակագծեր․ Հայկ Նահապետյան (video) Ավիահարվածի հետևանքով Իրանում ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ բեռնարկղեր Սևանա լճի տարածքում քանդվել է Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը Իրանի դեմ ընթացող պատերազմը ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք Իրանական ԱԹՍ-ները գրոհել են Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am