Աբրահամյանի որդին և՞ս կանդամագրվի ՀՀԿ-ին
«Հրապարակ»-ը գրում է. «Արտաշատի քաղաքապետ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, ըստ տևական ժամանակ շրջանառվող խոսակցությունների, պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավորի թեկնածու առաջադրվել՝ Արարատի մարզում: «Ես չեմ կարող նման խոսակցությունները պաշտոնապես մեկնաբանել: Նման խոսակցություններ միշտ էլ կան, բայց դրանք համապատասխանում են իրականությանը, թե ոչ՝ չեմ կարող ասել, հաստատել կամ հերքել: Դա կերևա ընտրություններից առաջ՝ պարոն Աբրահամյանը ցանկություն ունի առաջադրվել, թե ոչ: Առայժմ ոչ մի բան հայտնի չէ»,-մեզ հետ զրույցում ասաց Արարատի մարզի ՀՀԿ մարզային կազմակերպիչ Մելս Աբրահամյանը: Նշենք, որ Արգամ Աբրահամյանն անկուսակցական է, առայժմ չի անդամագրվել ՀՀԿ-ին, ինչպես Աբրահամյան գերդաստանից շատերը: Կանդամագրվի առաջիկայում, ի թիվս մյուս անկուսակցական պաշտոնյաների, թե ոչ՝ մնում է ենթադրել »,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
