Գերմանիայում ներգաղթյալները մետրոյում հարձակվել են թոշակառուների վրա. տեսանյութ
Մյունխենի մետրոյում արաբական արտաքինով մի խումբ մարդիկ, ենթադրաբար ներգաղթյալներ, հարձակվել են ուղևորներից մեկին օգնել ցանկացող թոշակառուների վրա: Այս մասին հայտնել է ականատեսներից մեկը՝ Թոմ Ռոտը՝ տեսանյութը հրապարակելով իր Facebook-ում:
Ռոտը պատմել է, որ ներգաղթյալներից մեկը փորձել է ոտնձգություններ կատարել աղջիկներից մեկի նկատմամբ՝ ձեռքը դնելով նրա ուսին:
«Այն բանից հետո, երբ գնացքը եկավ, ես ոստիկանություն կանչեցի, սակայն ոստիկանությունում հայտնեցին, որ ոչինչ չեն կարող անել»,- պատմել է Ռոտը:
