«Հո այս աթոռին չես մեռնելու, Սուրիկ». Ինչ խոսակցություն է եղել Սերժ Սարգսյանի և Սուրիկ Խաչատրյանի միջև
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում կառավարության փոփոխություններին զուգընթաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ազատվեց աշխատանքից: Նման որոշում կայացվեց սույն թվականի հոկտեմբերի 6–ին` Կառավարության նիստում: Ըստ որոշման՝ Սուրիկ Խաչատրյանն իր պաշտոնից ազատվեց ինքնակամ` սեփական դիմումի համաձայն: «Փաստին» հայտնի է դարձել Խաչատրյանի պաշտոնանկության որոշ մանրամասներ: Քանի որ Խաչատրյանը լուրջ ազդեցություն ունի ՀՀ ղեկավար բոլոր օղակների վրա և այդքան էլ հեշտ խնդիր չէր նրանից ինքնակամ ազատվելը` Սերժ Սարգսյանը այդ գործողությունը կատարել է իրեն հատուկ տակտով: Սուրիկ Խաչատրյանը հրավիրվել է նախագահական նստավայր և զարմանքով նկատել, որ Սերժ Սարգսյանի սեղանին դրված են իր բժշկական փաստաթղթերը: Նախագահը «զայրացել է» և ասել` հո այս աթոռին չես մեռնելու, Սուրիկ, շտապ գնա առողջական խնդիրներդ կարգավորիր, որից հետո ես քեզ պաշտոն կտամ: Սերժ Սարգսյանի նման վերաբերմունքից նվաղած ու շոյված Լիսկան նախագահական նստավայրից դուրս գալուց հետո կառավարություն է ներկայացրել իր հրաժարականի դիմումը…»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում Լուսանկարը՝ Photolure-ի
