Նավթի գինն ու կանխատեսումները
Միջազգային վարկանշային Standard & Poor’s գործակալության վերլուծաբաններն ակնկալում են, որ Brent ապրանքանիշի նավթի գինը միջինը կարժենա 1 բարելի դիմաց 40 դոլար: Այնուհետ «սև ոսկու» գինը կսկսի բարձրանալ, սակայն անգամ 2018-ին չի գերազանցի 1 բարելի դիմաց 50 դոլարը: «Brent ապրանքանիշի ու այլ ապրանքանիշների նավթի գնանկումից հետո 2014-ին ոլորտը գտնվում է ծախսերի նվազման վիճակում: 2015թ. նավթի գնանկումը միջինը 52%-ով, չի համապատասխանի ծախսերի նվազմանը ողջ տարվա ընթացքում»,- ենթադրում են գործակալության փորձագետները: Այլ վերլուծաբանների կարծիքով՝ նավթի գները կարող են բարձրանալ մինչև 250 դոլարի՝ 1 բարելի դիմաց, եթե Սաուդյան Արաբիայի ու Իրանի կոնֆլիկտը վերածվի «թեժ» պատերազմի:
