Վարչապետը նոր հանձնարարականներ է տվել
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը բարձրաձայնեց Իրանի հետ առևտրային շուկան մեծացնելու հարցը: Կարապետյանը Գյուղատնտեսության և տնտեսական զարգացման, ներդրումների նախարարություններին հանձնարարեց արտահանման խթանման ուղղությամբ ներկայացնել որոշման նախագիծ և ստեղծել աշխատանքային խումբ: Նա հանձնարարեց աշխատել իրանական շուկայի հետ, և հայկական արտադրանքն Իրանի շուկա արտահանել դյուրացված կարգով: «Ունենք հարևան մեծ շուկա, որն ունի մեծ պահանջարկ, դրանում մենք չնչին տոկոս ենք զբաղեցնում, էֆեկտիվ աշխատելու դեպքում կարող ենք այդ շուկայում տեղ զբաղեցնել: Հանձնարարում եմ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը քննարկել շահագրգիռ մարմինների հետ Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություն»,- ասաց վարչապետը: Փայլակ Ֆահրադյան
