Թուրքիան ու Սաուդյան Արաբիան աջակցում են սիրիական ընդդիմության բոլոր որոշումներին. Դավութօղլու
«Թուրքիան ու Սաուդյան Արաբիան անխոս աջակցում են սիրիական ընդդիմությանը, ինչպես նաև ամբողջովին աջակցում են նրա ընդունած բոլոր որոշումներին»,- Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Դավութօղլուն հավելել է, որ երկու երկրները ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը դիտարկում են որպես տարածաշրջանի կայունության երկու հիմնական սպառնալիքներ։ Դավութօղլուի խոսքով՝ Թուրքիան ու Սաուդյան Արաբիան Սիրիայի ներկայիս իշխանություններին համարում են «ծայրահեղական ուժերի գագաթնակետ»։
