Ռուսաստանից T-90 տանկեր գնելու հարցը դուրս է եկել օրակարգից
Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմեթ Ռեզա Պուրդաստանը հայտարարել է,որ Իրանը Ռուսաստանից չի գնի T-90 տանկեր։ 2015 թվականի դեկտեմբերի սկզբին Պուրդաստանը հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է իր փորձագետներին ուղարկել Ռուսաստան՝ T-90 տանկերի գնման համաձայնագիր ստորագրելու համար։ Պուրդաստանն այժմ, սակայն, հայտարարել է. «Մենք Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբին հայտնեցինք, որ T-90 տանկերը մտնում են մեր հետաքրքրությունների մեջ։ Սակայն հաշվի առնելով Իրանի հնարավորությունները՝ T-90 տանկերի գնման հարցը հանվել է օրակարգից։ Մենք պատրաստվում ենք արտադրել սեփական տանկեր»։
