Որքան են Բարսելոնայի ֆուտբոլիստները վաստակում
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ստանում են Պրիմերայի ամենաբարձր աշխատավարձը:Կատալոնական ակումբի ֆուտբոլիստների միջին աշխատավարձը կազմում է 6.57 մլն եվրո: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների աշխատավարձն է 5.87 մլն եվրո, «Աթլետիկոյինը»` 3, «Վալենսիայինը»` 2.5, «Սևիլիայինը»` 1.88: «Ալավեսի», «Լեգանեսի» և «Լաս Պալմասի» խաղացողները միջինում ստանում են 0.35 մլն եվրո:
