ԱՄՆ-ը Ալիևին կոչ է արել ազատ արձակել բանտարկված լրագրողներին
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Ալիևն հղած նամակում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդվարդ Ռ. Ռոյսը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել բանտարկված լրագրողներին: «Մեկ տարուց ավելի է` «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան»-ի Բաքվի գրասենյակը հարկադրաբար փակվել է, առաջատար լրագրող Խադիջա Իսմայիլովան բանտարկված է: Մենք ցանկանում ենք հայտնել մեր անհանգստությունն առ այն, որ այդ դեպքերը վնաս են հասցնում երկու երկրների հարաբերություններին: «Ազատություն» ռադիոկայանը ֆինանսավորվում է ԱՄՆ կոնգրեսի կողմից և աջակցում ազատ տեղեկատվական հոսքին»,-ասվում է նամակում: «Մենք կոչ ենք անուն ձեզ ազատ արձակել Իսմայիլովային եւ կասկածելի մեղադրանքներով կալանքում պահվող մյուս լրագրողներին, թույլ տալ վերականգնել «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի գործունեությունը»,-գրել է կոնգրեսական Էդվարդ Ռ.Ռոյսը:
