Կոալիցիան ազատագրել է Իրաքում ԴԱԻՇ-ի գրաված տարածքների 40%-ը
Իտալական Il Messaggero թերթին տված հարցազրույցում Իտալիայի ԱԳՆ ղեկավար Պաոլո Ջենտիլոնին ասել է,որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիան 2015 թ. ազատագրել է ահաբեկիչների գրաված տարածքների 40%-ը Իրաքում, 20%-ը՝ Սիրիայում: «2015 թ. ԴԱԻՇ-ից ազատագրվել է նրանց տարածքի 40%-ը Իրաքում և 20%-ը՝ Սիրիայում: Գրեթե ընդհատված են հաղորդակցության գծերը Ռաքքայի և Մոսուլի միջև:ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի անդամների նախարարական հանդիպմանը, որը տեղի կունենա երեքշաբթի Հռոմում, մասնակիցները կքննարկեն՝ «ինչ չափով կարելի է առաջիկա ամիսների օրակարգում ներառել Մոսուլի ազատագրումը»»,- ասել է Ջենտիլոնին:
