Ալիևյան ընտանիքի նոր թիրախները

Օրերս «ցնցող» որոշում է կայացրել Ադրբեջանի նախագահը: Պարզվում է, Ադրբեջանում տեղեկատվական համացանցի տիրույթում պետության ղեկավարին՝ նախագահին, վիրավորելու փորձերը կպատժվեն քրեական պատասխանատվությամբ։ Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովն այդ առաջարկն ուղարկել է խորհրդարան Ադրբեջանի քրեական օրենսգրքի 323.1 հոդվածում ուղղումներ մտցնելու համար։ Ուղղումը ենթադրում է ԶԼՄ-ներում կամ տեղեկատվական ինտերնետային ռեսուրսներում երկրի նախագահին վիրավորելու համար սահմանել 500-1000 մանաթի տուգանք, կամ մինչև 2 տարվա ուղղիչ աշխատանքներ կամ մինչև 2 տարվա ազատազրկում։ Բացի այդ, առաջարկվում է հավելել հատուկ կետ, ըստ որի՝ եթե տվյալ գործողությունը կատարվել է կեղծ օգտատիրոջ անունից, ապա տվյալ դեպքում սահմանել 1000-1500 մանաթ տույժ, կամ էլ մինչև 3 տարվա ազատազրկում։ Բռնատիրության հաստատման ճանապարհին, ինչպես նկատում եք` Ալիևը հաստատուն քայլեր է անում: Սա ոչ թե պետություն է, որտեղ ալիևյան կլանը իշխանություն է ամրապնդում, այլև` իսկական խանություն է հիմնում` դրա համար ապահովելով բոլոր ատրիբուտները` ժողովրդավարության իսպառ վերացում և բռնաճնշումների իրականացում, մինչև օրինակ` Ալիևի պատկերով հեռախոսների արտադրություն... Բայց ամենում ամենաուշագրավն այն է, որ արևմուտքն էլ չի ցանկանում խզել այդ ռեժիմի հետ կապը, Եվրամիության խորհուրդը կողմ է Ադրբեջանի հետ բանակցությունների մեկնարկին Ադրբեջանի հետ «համապարփակ համաձայնագրի» կնքման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին որոշումը Եվրամիության խորհուրդը հրապարակեց օրերս Բրյուսելում կայացած հերթական նիստի ընթացքում: «Խորհուրդը Եվրամիության անդամ պետությունների անունից Եվրոպական հանձնաժողովին և Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով բարձրագույն հանձնակատարին օժտում է Ադրբեջանի հետ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցություններ նախաձեռնելու մանդատով», - նշված է Եվրամիության խորհրդի որոշման մեջ: Այս կառույցի նիստից անմիջապես հետո, սակայն ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին գերադասեց խոսել ոչ թե Ադրբեջանի հետ բանակցություններ մեկնարկի, այլ ընդհանուր առմամբ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շուրջ ստեղծված կացության մասին: «Բոլորիս համար, նաև անձամբ ինձ համար, շատ նշանակալի են այն ազդակները, որ մենք հղում ենք «Արևելյան գործընկերության» ծրագրին: Դրանցով մենք ընդգծում ենք այդ ծրագրի նշանակությունն ինքնին, ինչպես նաև այն հանգամանքը, թե որքան կարևոր են մեզ համար «Արևելյան գործընկերություն» ծրագրին մաս կազմող վեց պետություններից յուրաքանչյուրի հետ ունեցած հարաբերությունները», - հայտարարեց Ֆեդերիկա Մոգերինին: Եվրամիության խորհրդի որոշումը Բաքվում միանշանակ դրական արձագանքի արժանացավ: Դրա հրապարակումից հաշված ժամեր անց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ «պաշտոնական Բաքուն ողջունում է ԵՄ խորհրդի կայացրած որոշումը»: Իսկ փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդղուլիևը APA գործակալության հետ զրույցում այսօր նշել է, որ առայժմ հայտնի է միայն Եվրամիության կողմից Բաքվի հետ բանակցություններ սկսելու սկզբունքային որոշման մասին․ - «Մանդատի տրամադրման մասին որոշումը երեկ է կայացվել: Առայժմ որևէ հստակ բան ասելը դժվար է: Կանենք հնարավորը, որպեսզի բանակցությունները մեկնարկեն մոտ ապագայում: Կարևորը, սակայն, ոչ թե բանակցությունների տևողությունն է, այլ դրանց որակը»: Հիշեցնեմ, որ ԵՄ - Ադրբեջանի ապագա համաձայնագիրը փոխարինելու կգա 1996 թվականին Բաքվի և Բրյուսելի միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրին: Ուշագրավ է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրի մեկնարկից ի վեր պաշտոնական Բաքուն խուսափում էր բազմակողմ ձևաչափում համագործակցության ծրագրերին մասնակցելուց` պահանջելով, որպեսզի Եվրամիությունը Ադրբեջանի հետ երկկողմ «Ռազմավարական գործընկերության մասին» համաձայնագիր կնքի: Ավելին, Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը մշակել էր այդ համաձայնագրի սեփական տարբերակը, որն արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Եվրամիության ներկայացուցիչներին էր փոխանցել 2015թ. մայիսին` «Արևելյան գործընկերության» Ռիգայում կայացած գագաթաժողովի ընթացքում: Ինչ վերաբերում է Եվրամիության մոտեցումներին, ապա Բրյուսելում հույս են հայտնում, որ առաջիկայում կնքվելիք համաձայնագիրը հնարավորություն կտա «դիմակայել այն համատեղ մարտահրավերներին, որոնց բախվում են Ադրբեջանն ու Եվրամիությունը»: «Այս համաձայնագիրը նոր հիմքեր կստեղծի Եվրամիության և Ադրբեջանի միջև քաղաքական երկխոսության և փոխշահավետ համագործակցության համար», - նշված է Եվրոպական միության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: «Արևելյան գործընկերություն» ծրագրի շուրջ ստեղծված կացությունը օրերս կայացած խորհրդի նիստի օրակարգի առանցքային թեմաներից մեկն է եղել: Այս մասին խոսում էր նաև ԵՄ ընդարձակման բանակցությունների և եվրոպական հարևանության գծով հանձնակատար Յոհանես Հանը, հայտնում է «Ազատությունը»․ «Մենք պետք է շարունակենք այս աշխատանքը, որի մեկնարկը տվել ենք մի քանի տարի առաջ: Մեզ այժմ հաջողվել է որոշակիորեն պարզեցնել գործընթացը` համագործակցության հիմնական չորս ուղղություններ առանձնացնելով: Առաջիկայում հստակ ճանապարհային քարտեզ ի հայտ կգա, որում ընդգրկված կլինեն «Արևելյան գործընկերության» անդամ պետությունների համար առանցքային կարևորություն ունեցող 20 նպատակները, որոնք հարկավոր է լինելու կյանքի կոչել մինչև 2020 թվականը: Այս խնդիրների իրագործման շնորհիվ մեզ կհաջողվի ծրագրի մասնակից պետություններին ընդգրկել եվրոպական տրանսպորտային ցանցում, սերտ հարաբերություններ հաստատել մարդկանց միջև: Այս խնդիրների թվում է, իհարկե, վիզային ռեժիմի ազատականացումը: Ես կարող եմ միայն կրկնել, որ Վրաստանն ու Ուկրաինան արդեն իսկ կատարել են իրենց ներկայացված բոլոր նախապայմանները, և ես ակնկալում եմ, որ շատ շուտով դրական որոշում կլինի», նշել է ԵՄ ընդարձակման գծով հանձնակատարը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am