Հայաստանը Իրանի համար հետաքրքրություն չի ներկայացնում.տնտեսագետ
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը , որ քանի որ Հայաստանի բոլոր տեսակի կապերը հիմնականում Ռուսաստանի հետ են, ուստի այդ երկրում կատարվող ցանկացած ոչ այդքան դրական իրադարձություն անդրադառնում է նաեւ Հայաստանի վրա: Ինչ վերաբերում է ԵՏՄ-Հայաստան հարաբերություններին, Բոստանջյանն ասաց. «Հայաստանում ուզում են առանց մեծ ջանքեր գործադրելու ստանալ շահույթ, բայց դա հեքիաթ է: Դուք պատկերացրեք՝ ՀՀ-ից վերջին տասը տարվա ընթացքում տասը միլիարդ դոլարի չափ արտահոսք է եղել: Է, թող դնեին այստեղ, զարգացնեին»: Մեծ հաշվով Հայաստանը Իրանի համար ոչ կոմունիկացիոն, ոչ շուկայական առումով հետաքրքրություն չի ներկայացնում,հայտարարեց Բոստանջյանը և հավելեց. «ՀՀ-ն կարող է Իրանի համար դառնալ ֆինանսական հոսքերը, ապրանքների տեղաշարժերը ղեկավարող պետություն: Դուք չկասկածեք, որ Իրանը մեծապես կարող է օգտվել դրանից միայն այն պարագայում, երբ մեր իշխանությունը համապատասխան կեցվածք ընդունի: Իրանի նման երկիրը մեր մշուշոտ կեցվածքին չի կարող ունենալ վերաբերմունք»:
