Վարդան Այվազյանը պատրաստ է ցանկացած մեկի հետ վիճել
ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը ,Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ ռուսական ռուբլու անկման արդյունքում այն դրամական միջոցները, որոնք մեր հայրենակիցները ուղարկում էին, իսկ դա կազմում է մոտ երկու միլիարդ դոլարին համարժեք գումար, այսօրվա դրությամբ շատ սուղ են: «Երկու-երեք տարի հետո Ռուսաստանը տնտեսական վերելք կապրի իր ցածր ինքնարժեքի հաշվին»,-հավելեց պատգամավորը: Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը, Վարդան Այվազյանը նշեց, որ պատրաստ է ցանկացած մեկի հետ վիճել՝ ապացուցելու համար, որ ԵՏՄ-ն ճիշտ ընտրություն էր. «Եթե մենք որոշակի լծակներ չենք օգտագործում, չենք օգտվում այդ հրաշալի հնարավորությունից, դա չի նշանակում, թե քաղաքական ընտրությունը սխալ է կատարված»:
