Ամենամեծ «շանտղությունը»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազամովը armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով բանակում զոհված և վիրավորված զինծառայողներին և սպաներին ապահովագրական  վճարների հատուցման համար 1000-ական դրամ պարտադիր հավաքագրումներ կատարելու  նախաձեռնությանը, հայտարարել է, որ ով էդ գումարից մի լումա գողացավ, նա շան տղա է: «Շան տղա» արտահայտությունը, որն արդեն քաղաքական կայուն տերմինաբանության է վերածվում /հեղինակային իրավունքը վարչապետ Կարեն Կարապետյանինն է-խմբ./ քննարկման առաձին թեմա է: Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ որակում կարելի է տալ նրանց, ովքեր զինվորի ու բանակի փողը մսխում էին մինչ այս նախաձեռնությունը: Ի՞նչ անուն կարելի է տալ նրանց, ում մսխումների պատճառով ապրիլյան քառօրյայի օրերին մեր տղաները փամփուշտ չունեին կրակելու, իսկ տանկերի մեջ, բենզինի փոխարեն, ջուր էր լցված: Գեներալիտետը, որ բանակի հաշվին հարստացրել է վիզն ու փորը՝ ինչի՞ տղա է, դարձյալ շա՞ն… Բայց էսքան շատ «շան տղա՞» մի երկրում… Մենք ի վերջո պետությո՞ւն ենք, թե՞ շան լակոտների ապաստան: Այսքանը իմիջիայլոց: Ինչ վերաբերում է 1000 դրամների չարչրկված խնդրին: Կասկածից վեր է, որ այս մոլորակի վրա չկա մի հայ, որ հարկ եղած դեպքում 1000 դրամ չի տալու բանակին և զինվորին: Բանակը մեր ամենաթանկն է, և մենք, որ առանց այդ 1000 դրամի էլ այս պահին մեր աշխատավարձի 25 տոկոսը, իսկ 1974 թվականին և հետո ծնվածները 30 տոկոսը տալիս են պետությանը, ներքին շատ լուրջ համոզմունք ունեն, որ դա առաջին հերթին և առավելապես բանակի, երկրի անվտանգության և հզորության համար է: Շարմազանովը մի հարցում իսկապես իրավացի է՝ 1000 դրամը այն գումարը չէ, որ բեռ դառնա, ունենալ-չունենալը այստեղ կապ չունի: Զուտ իրականացման տեսանկյունից իհարկե կարող է քննարկվել ոչ թե ազգայիօն տուրքի, այլ համաչափ ներդրման գաղափարը: Օրինակ՝ սահմանել աշխատավարձի 0,5 տոկոսը որպես բանակի տուրք, որպեսզի պահպանվի սոցիալական արդարությունը, և չստացվի, որ 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձ ստացողն ու, ասենք, 1 մլն դրամ ստացողը հավասար են այդ տուրքը տալիս: Բայց 1000 դրամների հետ կապված գլխավոր խնդիրը ոչ թե գումարի չափն է, այլ վստահության զրոյական ռեսուրսը: Մեր հասարակությունը չի վստահում ցանկացած նախաձեռնության, ցանկացած գաղափարի, թեկուզ դա լինի ամենապայծառ ու լուսավոր գաղափարը, եթե դրա հետևում կանգնած է պետական որևէ օղակ, պետական որևէ պաշտոնյա: Ոչ ոք չի հավատում, որ այդ 100 դրամները ծառայելու են զոհված կամ վիրավոր զինվորի ու նրա ընտանիքի բարեկեցությանը: Բոլորը համոզված են, որ այս 1000 դրամով ինչ-որ մարդիկ շքեղ առանձնատներ  ու ավտոմեքենաներ են ձեռք բերելու: Չեն հավատում, որովհետև ժամանակին նույնքան պայծառ էր թվում նաև <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի դրամահավաքի գաղափարը, որով պիտի վերածնվեր Արցախը: Իսկ ապրիլին պարզվեց, որ Արցախում չկան ամենակարևոր  ենթակառուցվածքները, օրինակ՝ դեպի զորամասեր տանող ճանապարհները նորոգված չեն, շատուշատ զորամասեր անգամ լույս  չունեն: Հիմնադրամի միջոցներով աշխատանքներ իհարկե արվել են, բայց դրանցում հայտնաբերված թերացումները ի վերջո սևացրին գաղափարը, որի հետևանքով   մարաթոնի  ժամանակ հավաքագրված գումարները տարեցտարի նվազում են: Անահիտ Բախշյանն արդեն մի քանի ամիս շարունակ բարձրաձայնում է՝ <<Մարտիկ>> հիմնադրամի հավաքագրված գումարները խնդիրը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱԺ-ում, անդրադառնալով այս հարցին, հայտարարել է, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ են եղել <<Մարտիկ>> հիմնադրամի գումարները: Այսինքն՝ չվստահելու առիթներ կան և դրան շատ են: Ճշմարտությունն այն է, որ անկախության այս ողջ ժամանակահատվածում մեր հասարակության վստահության մսխումը, որն իրականացվել է շարունակաբար,  եղել է ամենամեծ «շանտղությունը»: Դավիթ Մանուկյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am