«ԹՈՒՄՈ-ն՝ բանակում»

 Նման հայտարարությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Շատ երկար մեր արձագանքը եղել է այն, որ բանակը հասարակության հայելին է, և այն ամենը, ինչ տեսնում ենք հասարակությունում, տեսնում ենք նաև բանակում, այսինքն` եթե ունենք հասարակությունում հանցագործ, ապա նա համաչափորեն կա նաև զինված ուժերում, եթե ունենք խնդիր, ապա այն կա այստեղ և այլն: Վիճակագրությունը երբեք դա ցույց չի տվել: Վերջին 10-12 տարիների ընթացքում դա շատ փոխվել է, և բանակը բազմաթիվ չափանիշներով անհամեմատ առաջ է եղել հասարակությունից` քրեածին առումով և այլն»,- շեշտեց նախարարը` օրինակ բերելով բանակում ինքնասպանությունների հարցը: Նա շեշտեց, որ բանակային յուրաքանչյուր ինքնասպանություն համարվում է շատ լուրջ, ծանր խնդիր, սակայն իրավիճակը հասկանալու ու գնահատելու համար պետք է համադրել բանակում և բանակից դուրս ունեցող ինքնասպանությունները: Վերլուծությունը ցույց է տալիս, որ բանակային տարիքային խմբում տղամարդկանց թվից բանակից դուրս 3.8 անգամ ավել են ինքնասպանությունները, քան նույն կատեգորիայի մոտ զինված ուժերում: «Եթե իրավիճակը կապված է հոգեկան խնդիրների հետ, ուրեմն պետք է հասկանալ, թե որտեղ է ռազմաբժշական հետազոտությունը, հրամանատարը թերացել ու չեն նկատել խնդիրը, որտեղ են ոչ կանոնադրական հարաբերությունը դարձել նման քայլի պատճառ: Նաև պետք է հստակ հասկանալ, որ գնահատական տալիս պետք է կառուցենք այս համատեքստում: Իմ թեզն ու համոզումն այն է, որ բանակը պետք է լինի ոչ թե հասարակության հայելին, այլ հասարակության դպրոցն ու դարբնոցը: Մենք ստանում ենք 18 տարեկան քաղաքացի հաճախ թերի միջնակարգ կրթությամբ, արդեն հազվագյուտ բարձրագույն կրթությամբ, որովհետև տարկետումների թիվը վերջին 10-ամյակում կտրուկ նվազել է: Հետևաբար, ունենք խնդիր`ինչպիսի քաղաքացի ենք ուզում, որ երկու տարի հետո զորացրվի բանակից: Կարծում եմ, որ չափանիշները շատ հստակ են` նա պետք է լինի շատ ավելի առողջ, շատ ավելի կրթված, դաստիարակված, հասարակության մեջ իր տեղն ու հնարավորությունները պատկերացնող ամրացած անձ»,- շեշտեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Վիգեն Սարգսյանը կարևորեց զորամասերում լրացուցիչ կրթության օղակների ստեղծման անհրաժեշտությունը: «Զորացրվող զինվորը, բացի զինվորական գիտելիքներից պետք է զորացրվի նաև քաղաքացիական կյանքում կիրառելի որոշակի հմտություններով: Սկսել ենք երկխոսություն ՏՏ ոլորտի խոշոր կառույցների հետ և ցանկանում ենք խոշոր զորամասերում ունենալ «ԹՈՒՄՈ-բանակ» կամ ինկուբատորներ, որտեղ մարդկանց նախ սովորեցնում են պարզ համակարգչային գիտելիքներ, այնուհետև ծրագրավորման ամենապարզունակ գաղափարները, որը կարող է իրեն կյանքում ավելի ամրացնել և ավելի պիտանի դարձնել: Եթե դա մեզ հաջողվի ես կհամարեմ, որ մենք մեծ նվաճում ունենք այս ուղղությամբ»,- ամփոփեց պաշտպանության նախարարը:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am