Կամուրջներն այրո՞ւմ է

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանել լրագրողների և ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալությունների հետ կապված: «Մենք որպես ԵՄ պարտավոր կլինենք մտածել՝ ինչպիսի տնտեսական միջոցների կարող ենք դիմել: Մինչև տարվա վերջ Մաքսային միությունը, որի անդամ է նաև Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կբարեփոխվի: Ես չեմ կարող պատկերացնել, որ մենք ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների ձերբակալության այդ ալիքից հետո կընդլայնենք Մաքսային միությունը»,- ասել է Շուլցը: Ըստ նրա՝ Անկարան կանցնի կարմիր գիծը, եթե նորից մահապատիժ ներդնի. «Եթե Թուրքիան վերադառնա մահապատժին, անդամակցության հարցով բանակցությունները կդադարեցվեն»: Չի ուշացել պաշտոնական Անկարայի բուռն արձագանքը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկում է ԵՄ-ին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու տարբերակը, հայտնել է Էրդողանը. «ԵՄ-ն մեզ պարզապես հարկադրում է, ուզում է, որ մենք դուրս գանք բանակցային գործընթացից: Եթե նրանք մեզ չեն ուզում, թող տիրոջ իրավունքով այդպես էլ ասեն: Թող անհրաժեշտ որոշում ընդունեն: Մենք չենք կարող հավերժ հանդուրժել այն, թե մեզ ինչպես են վերաբերվում»: Էրդողանի խոսքով՝ «հետագայում եթե պետք լինի՝ Թուրքիան իր ժողովրդի կարծիքը կհարցնի՝ ինչպես Մեծ Բրիտանիան գնաց հանրաքվեի»: Իսկ Թուրքիայի ԱԳ նախարարն ավելի հեռուն է գնացել... Մևլյութ Չավուշօղլուն մեղադրել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին երկակի ստանդարտների և երկերեսանիության մեջ՝ մեկնաբանելով Անկարայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու նրա սպառնալիքները։ «Շուլցի սպառնալից հայտարարությունները մեզ վրա ոչ մի ազդեցություն չեն ունենում։ Ավելի լավ է՝ թող նա դադարեցնի Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության գործունեությունը և դեմ հանդես գա ահաբեկիչներին։ Մենք այդ հարցում տեսնում ենք ԵՄ ներկայացուցիչների, և մասնավորապես Շուլցի երկերեսանիություն և երկակի ստանդարտներ։ Նրանց երկերեսանիությունը, ովքեր փորձում են մեզ մարդու իրավունքների թեմայով դասեր տալ, Չինաստանին հայտնի են նույնքան լավ, որքան մեզ», ասել է Չավուշօղլուն չինացի գործընկերոջ հետ համատեղ մամլո ասուլիսում։ Թուրքիայի ԵՄ անդամակցության առանց այն էլ բարդ ուղին հիմա առավելևս վտանգված է: Բանն այն է, որ Էրդողանն իսկապես անկեղծ է. նրան հիմա ԵՄ-ին անդամակցող Թուրքիա պետք էլ չէ, ընդհակառակը` նա անում է ամեն հնարավորը երկրում, որպեսզի երկիրը կառավարելի դարձնի` ուժեղ նախագահական կառավարման մոդելով: Այդ ճանապարհին Էրդողանը շուտով սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե կանցկացնի, որի արդյունքում կփակի զինվորականների ճանապարհը` երկրում աշխարհիկ կարգեր հաստատելու ուղղությամբ: Ինչ վերաբերվում է Թուրքիայի արտաքին քաղաքական վեկտորներին, ապա այստեղ առայժմ հարցականներ են: Թուրքիան բացահայտ ջերմացման է ձգտում Ռուսաստանի հետ հարաբերություններում: Իսկ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները նոր հույս են արթնացրել Թրամփի նոր վարչակազմի հետ հարթել հարաբերությունները: Էրդողանն արդեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հորդորել է առաջին պաշտոնական այցը կատարել Թուրքիա։ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն։ Ավելի վաղ Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլայնը հայտարարել էր, որ Թուրքիան ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է տարածաշրջանում և Վաշինգտոնը պետք է շարունակի աջակցել Անկարային։ Այնուամենայնիվ Էրդողանի նկատմամբ ակնհայտորեն մեծ դժգոհություն է արթնանում: Անցյալ շաբաթ օրը մոտ 20 000 մարդ դուրս է եկել Գերմանիայի արևմտյան Քյոլն քաղաքի փողոցներ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության դեմ բողոքի ակցիայի: Ըստ Associated Press-ի՝ քրդերի կողմնակիցները և ալևիները բողոքի երթ են կազմակերպել Ռեյն գետի երկայնքով: Մոտ 300 երիտասարդ քրդեր, որոնցից շատերը եղել են դիմակներով և Քրդստանի աշխատավորական կուսակցության խորհրդանիշով, հետ են մնացել ցուցարարների հիմնական խմբից և սկսել են քարեր ու շշեր նետել ոստիկանության վրա: Նրանցից ոմանք ձերբակալվել են: Երիտասարդների հետ բախումների հետևանքով մեկ ոստիկան վնասվածքներ է ստացել: Բացի այդ, հազարավոր քրդեր բողոքի ակցիա են կազմակերպել Փարիզում՝ Թուրքիայի իշխանություններից պահանջելով ազատ արձակել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» Թուրքիայի խորհրդարանի ձերբակալված պատգամավորներին: Իսկ օրերս Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի շրջանակում փակվել է շուրջ 370 կազմակերպություն: Այս կազմակերպությունները փակվել են` «Թուրքիայի Հանրապետության ազգային անվտանգության համար սպառնալիք և վտանգ պարունակող գործունեություն իրականացնելու» հիմնավորմամբ: Կազմակերպությունների աշխատակիցների մեծ մասը տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամակցելու և օժանդակություն ցուցաբերելու մեղադրանքով ձերբակալվել են: Նշենք նաև, որ օրերս Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվել է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի գործադիր տնօրեն Աքըն Աթալայը։ Աթալայը Գերմանիայից ժամանել է Թուրքիա։ Օդանավից դուրս գալիս ոստիկանությունը նրան ձերբակալել է, նստեցրել մեքենան և տարել Ստամբուլի անվտանգության վարչություն: Հիշեցնենք, որ տասը օր առաջ ձերբակալվեցին թերթի տասնյակ աշխատակիցներ` այդ թվում գլխավոր խմբագիրը: Պարբերականն ու դրա աշխատակիցները մեղադրվում են Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության (PKK), գյուլենականների օգտին քարոզչություն իրականացնելու մեջ։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am