Երբ ճիշտը գրեք խտացրած կաթի մասին, նոր...Սամվել Ալեքսանյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը,արձագանքելով այն հրապարակումներին, թե Սամվել Ալեքսանյանը զինվորների համար նախատեսված խտացրած կաթ է վաճառում, պատգամավորը սրտնեղած ասաց, որ կպատասխանի այդ հարցադրումներին միայն այն դեպքում, երբ այդ մասին ճիշտ հրապարակումներ լինեն: «Երբ ճիշտը գրեք խտացրած կաթի մասին, նոր կպատասխանեմ ձեր հարցերին: Նման բան չկա, իրանք էլ հերքել են, ցավդ տանեմ»,- ասաց նա: 500 եվրո եմ պահանջում լրագրողներից, որպեսզի պատասխանի նրանց հարցերին,հիշեցրեց նա: Դիտարկմանը` դժվար հարցերին պատասխանելու համա՞ր է միայն պահանջում 500 եվրո, Ալեքսանյանը պատասխանեց. «Էտի դժվար հարց չի, էտի շատ հեշտ հարց ա»:
