Գալուստ Սահակյանի ակնարկը Մարուքյանին
Կառավարության անդամները խորհրդարանում են: Մեկնարկել է ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանը: Նիստին, սակյան չի մասնակցում վարչապետ Կարեն Կարապետյանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկեցրեց, որ վարչապետը եւ եւս մի քանի նախարար հարգելի պատճառով բացակայում են: Ապա գործադիրի անդամներին հարց տալու համար տեղի ունեցավ գրանցում: Գրանցվեց տասնվեց պատգամավոր: Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն առաջինը հարց տալու իրավունք տրվում է ընդդիմադիր խմբակցություններից երեքական պատգամավոր, ապա ըստ հաջորդականության: Առաջինը հերթագրվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով չնայած ընդդիմադիր կուսակցության ղեկավար է,սակայն ԱԺ-ում հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր, եւ նրան առաջինը ըստ կանանոնակարգի հարց տալու իրավունք վերապահված չէ: Սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շփոթվեց եւ հնչեցրեց նրա անունը: <Էդմոն Մարուքյան խնդրեմ>,- ասաց Սահակյանը, ում սակայն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հուշեց, որ Գալուստ Սահակյանը սխալ է անում: <Ճիշտն ասած ձեզ էլ եմ ընդդիմադիրի տեղ դրել դրա համար ասեցի..>,- ասաց Սահակյանը, ում հերթական միտքը առաջացրեց ներկաների ծիծաղը: Փայլակ Ֆահրադյան
