Ռուսաստանն այս փաստաթղթով Հայաստանին ներքաշում է խնդիրների մեջ. Քոքոբելյան

Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ՌԴ զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու համաձայնագրին հայտարարեց, թե ամենայն պատասխանատվությամբ ուզում է ասել, որ ՊՆ-ն որևիցե հստակ բացատրություն չի տվել, թե ինչ գործառույթներ է իրականացնելու այդ ստորաբաժանումը: Ըստ նրա առաջին հայացքից հստակ գրված չէ մինչ այս պահը, թե ինչ է իրենից ներկայացնելու այդ համաձայնագրով ստեղծվող ստորաբաժանման գործառույթը: «ՌԴ նախագահի հրամանագրից կարծես թե ինչ-որ բան երևում է, այսինքն՝ երկու պետություններին սպառնացող Կովկասյան տարածաշրջանում արտաքին վտանգի մասին է դա: Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ ասել, որ ՊՆ-ն որևիցե հստակ բացատրություն չի տվել, թե ինչ գործառույթներ է իրականացնելու այդ ստորաբաժանումը: Պարզ երևում է, որ հայկական կողմում չկա հստակ պատկերացում՝ ինչպիսի՞ գործառույթներ դրան կվերագրվեն ռուսական կողմից: Ե՞րբ ծնվեց այս գաղափարը, երբ կար խնդիր նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև»,- լրագրողներին իր մտահոգությունը փոխանցեց Քոքոբելյանը: Վերջինս կարծում է, որ կովկասյան տարածաշրջանում Հայաստանն ունի հստակ սպառնալիքներ: Նա մատնանշեց, որ հայ-ադրբեջանակն սահմանային լարված իրավիճակների ժամանակ հասցեական հայտարարություններ չեն լինում, այդ թվում նաև մեր ռազմավարական դաշնակցի կողմից: Քոքոբելյանը ՀԱՊԿ-ի հայտարարությունները լղոզած է որակում: «Խոսքս նորմալ հասցեական հայտարարության մասին է, ոչ թե ՀԱՊԿ-ի լղոզած հայտարարությունների, պետք են հստակ հայտարարություններ, որոնցով ցույց կտրվեն, որ Հայաստանի նկատմամբ ագրեսիա է իրականացվում: Եթե ռուսական կողմն իսկապես այդքան մտահոգ է հայկական կողմի մարտահրավերներով և ամենամեծ՝ ադրբեջանական ագրեսիայով, ապա առնվազն մինչև այս պահը պետք է դադարեցրած լիներ զենքի մատակարարումը Ադրբեջանին: «Վրաստանը Հայաստանի համար համարվում է բարեկամական պետություն, այսինքն՝ այսպիսի գործարքով, այսպիսի ստորաբաժանումների ստեղծումով բերելու է հայկական արտաքին վտանգին, այսօրվա վտանգն արդեն կա, և ես այն կարծիքին չեմ, որ մենք սպառնալիք ունենք Վրաստանից: Ռուսաստանն այս փաստաթղթով Հայաստանին ներքաշում է խնդիրների մեջ, ինչպիսիք ինքն ունի տարածաշրջանում: Աստված չտա վրաց-ռուսական նոր ռազմական ընդհարումներ, այդ դեպքում ռուսական կողմն արդարացիորեն կարող է պահանջել, որ Հայաստանն իր մասնակցությունն ունենա: Անկախ ամեն ինչից, այս պայմանագիրն արդեն վավերացվում է հանրության ոչ լայն շրջանակների տեղեկացմամբ, նույնիսկ ԱԺ-ում լայն քննարկման չի արժանացել»,- ընդգծեց պատգամավորը: Քոքոբելյանն ասաց, թե համաձայնագրի վավերացումից հետո էլ պետք է հետևողական լինել և պահանջել, որ ստեղծվելիք ստորաբաժանումները կանխարգելեն նաև ադրբեջանական ագրեսիան: «ՌԴ-ն սրանով հերթական անգամ պաշտոնապես փորձում է ներքաշել իր ընդհանուր խնդիրների մեջ»,- շարունակեց Խաչատուր Քոքոբելյանը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը: Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am