Ժիրայր Սէֆիլյանի նամակը Վարդաշեն ՔԿՀ-ից

«Սիրելի՛ ժողովուրդ Սարդարապատից մեկ դար անց մենք կրկին հայտնվել ենք սարդարապատային վիճակում: Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հետևողականորեն քայլեր են ձեռնարկում ռուս-թուրքական օղակը հերթական անգամ մեր կոկորդին սեղմելու համար: Նրանք ծրագրում են մեզանից խլել և Ադրբեջանին հանձնել Արցախը, ինչի դիմաց Ադրբեջանը խոստանում է նորից գրկախառնվել Ռուսաստանի հետ, ինչը պետք է ապահովի ռուս-թուրքական դաշինքի գերակայությունը տարածաշրջանում: Բնականաբար՝ այս ծրագիրը նաև նախատեսում է ինքնիշխան Հայաստանի լիակատար գաղութացում, քանի որ ինքնիշխան Հայաստանը ոսկոր է նրանց կոկորդում: Մինչ այս ծրագիրը քայլ առ քայլ իրականացվում է և դրա նպատակով Ադրբեջանը շարունակում է զինվել ու պատրաստվել պատերազմի, Հայաստանի դավաճանական ղեկավարությունը շարունակում է ճնշել ժողովրդի դիմադրական ոգին, զինաթափել և կեղեքել նրան: Ցեղասպանության վտանգի առաջ կանգնած հայ մարդն իր երկրում զրկված է զենք ունենալու և ինքնապաշտպանության դիմելու իրավունքից: Անգամ այսօրվա օրհասական վիճակում սահմանամերձ մարզերի բնակիչներից շարունակում են առգրավել զենքը և նրանց պատասխանատվության ենթարկել դրա համար: Ասվածի վերջին ապացույցը Ադրբեջանի աննախադեպ մասշտաբի զորավարժությունների ընթացքում և այդ պետության ղեկավարի ռազմատենչ հայտարարությունների ու կոնկրետ սպառնալիքների պայմաններում Սասնա Ծուռ Սեդրակ Նազարյանի՝ Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում գտնվող հայրական տանը զենք և զինամթերք հայտնաբերելու պատրվակով կատարված վայրենաբարո խուզարկությունն էր, որը կազմակերպվել և իրականացվել էր այդ և շրջակա գյուղերի բնակիչների շրջանում վախ և հուսահատություն սերմանելու միտում ունեցող հոգեբանական գրոհի մեթոդներով: Մենք սպասելու ժամանակ չունենք և չենք կարող հույսեր կապել մի ղեկավարության հետ, որը դավաճանաբար զինաթափում է ժողովրդին, նախատեսում է պայմանավորված պատերազմի միջոցով հանձնել ազատագրված տարածքները, իսկ զոհվող զինվորների թաղման ծախսերն ապահովագրել կեղեքված ժողովրդի վերջին հազար դրամը խլելու հաշվին: Մենք պետք է պատրաստվենք պատերազմի և ինքնապաշտպանության՝ նաև գիտակցելով, որ ազգովին պատերազմին պատրաստ լինելը պատերազմը կանխելու միակ միջոցն է: Եվ այդ նպատակով ժողովուրդը պետք է պահանջի, որ վարչախումբը զինաթափելու փոխարեն զինի իրեն: Հակառակ պարագայում նա վերջնականորեն պետք է համարվի թշնամուն օժանդակող և դառնա ապստամբության ու դատաստանի թիրախ: Ազգ-բանակի հիմքը զինված և պատրաստված ժողովուրդն է: Պատրաստվենք Ազգ-բանակ դառնալու և տեր կանգնելու մեր Հայրենիքին: Համոզված ենք, որ դեռ Ադրբեջանին ծնկի բերելու և Կուր-Արաքսյան հանրապետություն ստեղծելու ներուժ ունենք և կյանքի ենք կոչելու այդ ծրագիրը: Անձամբ ես պատրաստ եմ գլխավորել Սասնա Ծռերին և այլ նվիրյալներին ու նրանց հետ միասին ստանձնել այս գործընթացի պատասխանատվությունը»: «Վարդաշեն» ՔԿՀ 16-ը նոյեմբերի 2016 թ.

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am