Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Օգանեսյանը ձերբակալվել է
Մոսկվայում ձերբակալվել է Սանկտ-Պետերբուրգի նախկին քաղաքապետ Մարատ Օգանեսյանը, որը կասկածվում է ավելի քան 50 մլն ռուբլի գումարի հափշտակմանը մասնակից լինելու մեջ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»: Ըստ քննիչների վերջինիս կասկածում են Կրեստովսկի կղզում «Զենիթ-Արենա» ֆուտբոլային մարզադաշտի շինարարության ժամանակ ավելի քան 50 մլն ռուբլի հափշտակելու մեջ։ Ձերբակալությունը տեղի է ունեցել խարդախության գործի շրջանակներում։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ հաստատվել է ավելի քան 50 մլն ռուբլու հափշտակության փաստը ֆուտբոլային մարզադաշտի լուսատախտակի մատակարարման վերաբերյալ պայմանագրի կնքման ժամանակ։ «Ըստ քննիչների կողմից բացահայտված սխեմայի, որի շնորհիվ հաջողվել է իրականացնել հափշտակումը, պարզվել է, որ Սանկտ-Պետերբուրգի նախկին փոխքաղաքապետ Մարատ Օգանեսյանը Կրեստովսկի կղզում մարզահամալիրի շինարարությունը համակարգելիս ներգրավել է «ՏԴՄ» բաժնետիրական հանրությանը որպես ենթակապալառու»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դրանում նշվում է, որ հետագայում այդ բաժնետիրական հանրությունը կանխավճարի տեսքով ստացել է ավելի քան 50 մլն 480 հազար ռուբլի, որը հետագայում յուրացվել է «մեկօրյա» ընկերության կողմից: «Անհրաժեշտ է նշել, որ Օգանեսյանը նախապես տեղյակ է եղել, որ բաժնետիրական հանրությունը չի պատրաստվում ստացված դրամական միջոցները ծախսել մարզահամալիրի համար լուսատախտակի մատակարարման վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ:
