50 մլն-անոց համերգին պարտքով են երգել

Երեկ հայտնի դարձավ, որ 2015 թվականին, երբ մրցույթ է հայտարարվել ՊՆ-ի համար մշակութային միջոցառում կազմակերպելու նպատակով, գրեթե միաժամանակ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ՍՊԸ հիմնադրելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ոմն Անուշավան Մովսեսյան՝ ստեղծելով «ԳԵՎՏԻԳ» անվանումով ՍՊԸ։ Այս ընկերությունը 2015 թվականի նոյեմբերի 15-ին, այլ ընկերությունների հետ միասին մասնակցել է նշված համերգը կազմակերպելու տենդերին, սակայն ՊՆ-ն այդպես էլ որեւէ կազմակերպության առաջարկի հետ համաձայն չի եղել, ու արդյունքում որեւէ մեկը հաղթող չի ճանաչվել մրցույթում։ Այնուամենայնիվ, դրանից հետո պետք էր մեկին գտնել, որը կիրականացներ նշված միջոցառումը, եւ ի՞նչ է արել ՊՆ-ն. միանգամից կապ է հաստատել «ԳԵՎՏԻԳ»-ի ներկայացուցիչների հետ, պայմանավորվել, որ սույն կազմակերպությունը միջոցառումն անի, իսկ գումարը նախարարությունը հետո կտա։ Արդյունքում «ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ն միջոցառումը կազմակերպել է, սակայն գումարը ՊՆ-ից չի կարողացել ստանալ։ «ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ի տնօրեն Լեւոն Քարամյանն ասաց. «Այդ միջոցառումը հունվարի 28-ին եղել է։ Մենք բարձր մակարդակով միջոցառումն անց ենք կացրել ու շատ մեծ ջանքերի գնով այդ գումարը նոր, այս վերջերս փորձել ենք ստանալ»։ Հարցին՝ իսկ ինչո՞ւ են նոր վճարում, երբ միջոցառումն ավելի վաղ է եղել, նա պատասխանեց. «Որովհետեւ պայմանագիր չկար, որովհետեւ մրցույթ էին հայտարարել, մրցույթը չեղյալ է հայտարարվել, ժամանակ չկար, որ երկրորդ անգամ մրցույթ հայտարարեին, մեզ խնդրել են, որ մենք մեր միջոցներով անենք այդ միջոցառումը՝ հաշվի առնելով իր նշանակությունը։.Մենք էլ ընդառաջել ենք, արել ենք եւ 10 ամիս սպասել ենք այդ գումարին, որովհետեւ այդ միջոցառման մեջ ահագին մարդ կա ներգրավված, այդ գումարները մենք մինչեւ հիմա չենք տվել»։ Պարզվում է, որ «ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ն համերգի ժամանակ ելույթ ունեցած երգիչ- երգչուհիներին պարտք է մնացել։ «Այո, այո , ճիշտ եք հասկանում։ Էլ մանրամասներ չունեմ»,- ասաց Լեւոն Քարամյանը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am