«ՀԺ». 24 միլիոն դրամ՝ նախարարի բիզնեսին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման համար ՀՀ առողջապահության նախարարությունը 25 բժշկական կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրեր է կնքել, ընդհանուր՝ 134,0 մլն դրամի չափով։ Այս տեղեկությունը հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարության կայքում: Թե ինչպես է բաշխվել այս գումարը, կարելի է ծանոթանալ կառավարության ինտերակտիվ բյուջեից, որտեղ տեղադրված են բոլոր պայմանագրերը: Համաձայն կնքված պայմանագրերի հավելվածների, այդ 134 միլիոն դրամը բաշխվելու է հետեւյալ կերպ՝ ամենամեծ մասը՝ 24 միլիոնը բաժին է հասնելու «Վարդանանց» բժշկական կենտրոնին, որը պատկանում է «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՍՊԸ-ին, իսկ այս ընկերությունը հիմնադրել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում ՍՊԸ-ի հիմնադիրների անվան տեղում գրված են Լեւոն Ալթունյան եւ Միքայելյան Արեւշատ անունները: Մի փոքր ավելի պակաս՝ 23 միլիոն դրամ էլ հատկացվել է «Նաիրի» բժշկական կենտրոնին, որն էլ իր հերթին պատկանում է «Արմամաքս» ՍՊԸ-ին, իսկ այս ընկերությունը կապվում է առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի անվան հետ: Խոշոր հատկացումների երրորդ պատվավոր տեղը զբաղեցնում է առողջապահության կրկին նախկին նախարար Արմեն Մուրադյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվան հետ կապ ունեցող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը: «Իզմիրլյանը» ստացել է 10 միլիոն դրամ: Նախարարության կողմից ընտրված 25 կազմակերպություններից մյուսները ստացել են անհամեմատ ավելի ցածր գումարներ: Հարց՝ կա արդյոք այստեղ կոռուպցիոն ռիսկ, իհարկե՝ կա: Վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած հակակոռուպցիոն հանձնաժողովի համար այս հրապարակումը շատ հետաքրքիր թեմա է, իսկ կքննարկվի՞ այս հատկացումների հարցը հանձնաժողովում՝ ժամանակը ցույց կտա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am