«Ժամանակ». Սերժ Սարգսյանը վերականգնում է իր քանդած պատը

«Ժամանակ» թերթը գրում է. «Զոհված կամ վիրավոր զինծառայողների փոխհատուցման ծավալները մեծացնելու համար 1000 դրամի գանձման մասին օրինագծի քննարկումներում իշխանությանը «հաջողվեց» ամենաանցանկալին եւ վտանգավորը՝ խնդիրը ընդամենը 1000 դրամ «տալ-չտալու» դաշտ բերելը: Իշխանության համար դա ամենահեշտ դաշտն է, քանի որ այդ դաշտում գործելու համար իշխանության ռեսուրսները բավականին, անհամեմատ շատ են, քան հանրային այն խմբերինը, ովքեր հանդես եկան նախաձեռնության քննադատությամբ եւ ընդդիմախոսությամբ: Դրա հետեւանքով իսկապես կարեւոր, անհրաժեշտ եւ նույնիսկ ուշացած նախաձեռնությունը «պրիմիտիվացվեց», ինչպես գրեթե միշտ: Հասկացա՞վ իշխանությունը՝ ինչն է բուն խնդիրը, թե՞ ոչ: Հասկանալո՞վ տարավ խնդիրն այդ «պրիմիտիվ» ուղղությամբ, թե՞ ոչ: Ասելը բարդ է, թեեւ թվում է, որ այդքան էլ բարդ չէր հասկանալ, պատկերացնել խնդրի նրբությունը, իրավիճակի մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ նրբերանգները, եւ նախաձեռնությունը տանել բոլորովին այլ ճանապարհով, այլ մոտեցմամբ: Գուցե իշխանությունը հարցը «պրիմիտիվացրեց»՝ հասկանալով, որ այդ դաշտում ինքն, իհարկե, անգերազանցելի է: Պարզապես բանն այն է, որ այդ անգերազանցելիությունը վաղուց արդեն իշխանության հաղթանակ է ապահովում ոչ թե իր նախաձեռնությունները առաջ մղելու հարցում, այլ բերում է պետության համար հետընթացի, քանի որ ապամոնտաժում է հասարակական հարաբերությունների կարեւոր թելեր, հյուսվածքներ, որոնց վնասվելու դեպքում պետությունն ունենալու է շարժունակության լրջագույն խնդիրներ: Աչքը հանելով՝ ունք շինելու տարիների քաղաքականությունն է, որ պետությունը հասցրել է սպառնալից մարտահրավերների շեմին, ու պարզվել է, որ այդ մարտահրավերներին դիմագրավելու կարողությունները «պրիմիտիվ» են: Իշխանությունն այժմ էլ կարող է շատ բարեհաջող բարիկադավորվել, վերականգնել այն պատը, որի քանդելու պատրաստակամության մասին հայտարարում էր 2008 թվականի մարտի 1-ից հետո՝ չհասկացվածության պատը: Սերժ Սարգսյանն այժմ սկսել է այդ չհասկացվածության պատը նորից կառուցել, ինչը չի կարող որեւէ լավ տեղ տանել: Ռոբերտ Քոչարյանն էլ հանրային նշանակության խնդիրները լուծում էր հենց այդ մոտեցմամբ՝ բարիկադավորվելով, հասարակությունը բաժանելով սեւի եւ սպիտակի, ինչի հետեւանքը ի վերջո եղավ այն, որ եթե 2004 թվականի ապրիլին հաջողվեց խուսափել մարդկային կյանքի կորստից, ապա 2008 թվականի մարտին, դժբախտաբար, դրանից խուսափել չհաջողվեց: Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում եղել են բազմաթիվ ճակատագրական պահեր, որոնցում մարդկային կորստից հնարավոր է եղել խուսափել հենց այն պատճառով, որ թե՛ իշխանությունը եւ թե՛ ընդդիմադիր ուժերը կյանքը չեն պատկերացրել սեւ ու սպիտակ: Սերժ Սարգսյանն այժմ սկսել է ինտենսիվ կերպով կառուցել կյանքի հենց այդ պատկերացումը, որից գոնե թվում էր, որ իշխանությունը, ի բարեբախտություն պետության, հրաժարվել էր ընդմիշտ, անդառնալի, եւ որի հետեւանքով պետության վիճակը առանձնապես մեծ փոփոխություններ չէր կրել, իշխանությունն առանձնապես չէր բարեփոխվել, սակայն գոնե հնարավոր էր եղել խուսափել ողբերգական ու ծանր զարգացումներից, պետությունը զերծ պահել դրանից: Այժմ Սերժ Սարգսյանը վերականգնում է պատը, որը, սակայն, ոչ թե հասարակության ընդդիմադիր մասի, այլ պետության առաջ կանգնեցվող պատ է լինելու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում                 

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am