18 մանդատները չեն ճանաչում Ասլանյանի քաղաքապետ լինելու հանգամանքը, հետևաբար նա պետք է հրաժարական տա. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վանաձորյան ընտրություններից հետո ձևավորված իրավիճակի մասին: Խոսելով մամուլի հրապարակումների մասին, թե ՀՀԿ-ականները ցանկանում են Վանձորում, ի աջակցություն Մամիկոն Ասլանյանի ինքնաբուխ հավաք կազմակերպել՝ Մարուքյանը պատասխանեց, որ հետաքրքիր արձանագրում կարող է լինել այդ ցույցից հետո: «Սահամանդրությամբ յուրաքանչյուր ոք իրավունք ունի խաղաղ ցույցերի ու երթերի անցկացման»,- նշեց Էդմոն Մարուքյանը: Դիտարկմանը, թե Մամիկոն Ասլանյանը Վանաձորում մի քանի քաղաքական ուժերի հետ հանդիպումներ է ունեցել ու քննարկել քաղաքում ստեղծված իրավիճակը և հարցին՝Դուք այս ընթացքում հանդիպե՞լ եք Ասլանյանի հետ, Մարուքյանը պատասխանեց. «Ես որևէ տեղեկություն չունեմ, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Ես՝ ինքս, կամ մեր կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ չի հանդիպել պարոն Ասլանյանի հետ: Այս դեպքի համար կա շատ պարզ մի ինդիկատոր: Այն է, որ եթե ունեն մեծամասնություն, ապա կարող են քաղաքը կառավարել, նիստեր գումարել, որոշումներ ընդունել, եթե չունեն մեծամասնություն, հետևաբար պետք է հրաժարական ներկայացնեն: Մեր դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել»: Արձագանքելով դիտարկմանը, թե Հայկական Վերածնունդ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որտեղ առաջարկել էր Վանաձորում հարցումներ իրականացնել՝ պարզելու՝ ինչպե՞ս է ժողովուրդը տրամադրված և ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկել խնդրի լուծման համար և հարցին՝կարիքը տեսնո՞ւմ եք այդ հարցումների, պատգամավորը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ դրա իմաստը չկա, որովհետև այդ հարցը շատ պարզ է: Գոյություն ունի մանդատների միություն՝ երեք կուսակցությունների դաշինքով, որոնք որ բոյկոտել են ավագանու առաջին նիստը, հետևաբար իշխող կուսակցությունը չունի մեծամասնություն: էլ ի՞նչ հարցում անեն: 18 մանդատները չեն ճանաչում Ասլանյանի քաղաքապետ լինելու հանգամանքը, հետևաբար նա պետք է հրաժարական տա: Կամ եթե երեք ամիս նիստ չլինի, ապա Վանաձորում նոր ընտրություններ կլինեն: Դա գաղափար է ուղղակի, որ դրվել է շրջանառության մեջ, ինչի հետ եթե համաձայն լինեիք, ապա վաղուց էինք այդպես արել»:
Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am