Ո՞վ կզբաղեցնի Շաքրոյի տեղը
Քրեական աշխարհի «գլխավոր նայողի» տեղը թափուր է մնացել Շաքրո Մոլոդոյ մականվամբ Զախարի Կալաշովի կալանավորումից հետո: Այս մասին գրում է Փաստինֆոն՝ նշելով, որ նույնիսկ գողի գործունեության հետ չկապված կազմակերպված հանցավոր խմբի որոշ առաջնորդներին հետաքրքրում է, թե ով է զբաղեցնելու Շաքրո Մոլոդոյի տեղը: Գողերը քննարկել են տվյալ իրավիճակը: Ըստ երևույթին այդ «պաշտոնի» գլխավոր հավակնորդը կլինի հեղինակավորագույն օրենքով գող Վլադիմիր Տյուրինը՝ Տյուրիկ մականվամբ: Քննարկվել են նաև այլ թեկնածություններ այնպիսիք, օրինակ, ինչպես Պետրիկի և Շիշկանի թեկնածությունները: Բայց նրանք երկուսն էլ հրաժարվել են՝ միայն իրենց հայտնի պատճառներով: Եղել է ևս մեկ հավակնորդ՝ Բադրի Քութաիսսկին, ով ներկայումս գաղութում է գտնվում: Սակայն նա հայտնի է նրանով, որ հին գողական համոզմունքների կողմնակից է, ինչը դուր չի գալիս շատ ժամանակակից օրենքով գողերի: Ուրիշ հեղինակավոր գողեր պաշտպանում են որոշակի գողական կլանների, որոնք ժամանակ առ ժամանակ միմյանց հետ մարտնչում են: Այդ պատճառով այդ տեղում պետք է լինի որևէ նախապատվություն չունեցող, այսպես կոչված չեզոքություն պահպանող մի գող: Հենց Տյուրինն է, որ երևի գրեթե ամեն կլանում ունի կողմնակիցներ: Տարիել Օնիանին՝ Տարո մականվամբ, նույնպես կարող էր գլխավորել Ռուսաստանի կազմակերպված հանցավոր խումբը, բայց նա քութաիսյան գողական կլանի համախոհ է: Հիմա Տարոն բանտում պատիժ է կրում, ընդ որում, դեռ երկար ժամանակ նա պետք է գտնվի բանտարկության մեջ: Ռուսաստանում պատիժը կրելուց հետո Օնիանին հավանաբար կհանձնվի Իսպանիային, որտեղ նրան արդեն հեռակա կարգով առաջադրել են կազմակերպված հանցավոր խումբ կազմակերպելու մեղադրանք: Մեկ ուրիշ հեղինակավոր գող Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկի), ով Օնիանիի կողմակիցն է, նույնպես չի կարող հավակնել նայողի տեղին, քանի որ մի քանի օր առաջ նրա մուտքը Ռուսաստան ցմահ արգելվել է:
