Էլ գող փիսո, էլ քաչալ շուն. Սարոյանի ելույթը՝ ԱԺ-ում
ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում է բանակում հատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծ: Ելույթով հանդես եկավ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներել Սեյրան Սարոյանը: <Արդեն երկու օր է էս հարցը քննարկում ենք, քվեարկում ենք, ով ինչ ասես չասեց էս հարցում: Ես սա իրոք մտածում էի, որ եթե այս հարցը բերեինք դահլիճում առանց մի բառ խոսալու սենց միասնական հարցեր շատ քիչ են լինում ԱԺ-ում, որ ժողովրդի օգտին են: Հենց ժողովրդի օգտին բան եղավ, էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ ով գողցավ բանակից, բացի էն բանից, որ էս մարդը էս հարցը բերել է>,- ասաց Սարոյանը: <Հիշեցինք, ով ոնց տները սարքեց, ով տուշոնկա գողցավ, բանակից ով բան գողցավ կերավ իրա քթերից դուրս կգա, եթե իրանց քթից էլ դուրս չգա, իրենց էրեխեքի քթերից դուրս կգա, ով բանակից բան գողցավ էրեխեն կեղնի նառկաման>,- իր ելույթում ասաց Սարոյանը: Նա նշեց, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բոլորն էլ միասնական էին: <Էնա Նիկոլն էլ էր եկել կռիվ, ավտոմատը վերցրե էկել էր կռիվ, տեսանք ինչ միասնական էինք սաղս, այս մարդ պիտի պատերազմ էղի, որ միասնական լինե՞նք>,- ասաց գերենալը: Ըստ նրա հարցադրումներ են հնչում, թե ինչու՞ այդ գումարները չեն հատկացվում պետական բյուջեից: Սարոյանն ասաց, թե շատ պարզ է բյուջեյում փող չկա: <Մարդուց մի բան են ուզում, որը չունի: Հիմա ասում ենք մեր գեներալները գող ավազակ են, հմի ինչ գյուղ չկա, որ շուն չլինի՞: Բայց սաղ չեն չէ, խոսում եք պադրիադ բոլորի մասին, հմի ինչ ամաչեն, որ էդ ֆորմեն հագնեն>,- իր ելույթում նշեց Սարոյանը: <Հմի կասեք քու ձենտ տաք տեղից է գալիս, քո համար հազար դրամն ինչ փող է, հա իրոք փող չէ: Բայց հազար դրամը հաշվեք, որ ամեն հայ մտել է եկեղեցի, ու երկու հատ մոմ է վառել իր երեխայի համար: Չկա երկրում մի մարդ, ով բանակում երեխա չունի, եթե երեխան չէ ուրեմն մորքուրի տղեն է, քուրն է: Ծեմբոլե մենք էն ազգն ենք, որ քեռու երեխու մասին էլ ենք մտածում: Ինչ մասին է խոսքը, հլը փողը չհավաքած փողերի մասին ենք խոսում: Սարգսյան Վիգենը էդ փողերը իրանց տուն չի տանելու: Ամենահեշտ բանը մարդու վրա ցեխ շպրտելն է>,- ասաց Սարոյանը, հավելելով, թե ամոթ է, քանի որ այս քննարկումները իր խոսքով ազրբեջանցիք էլ են տեսնում: <Ասում ենք ունենք հզոր բանակ, ու ինչ ցեխ ասես չշպրտեցինք: Ով զինվորի հաց գողցել է պետք է պատժեն, բայց սաղին սարքենք գող- ավազակ պետք չէ>,- ասաց Սարոյանը: Ըստ նրա այս հարցում ընդդիմություն- դիմություն չկա, բոլորը պետք է միասնական լինեն: Նա հավատում է Վիգեն Սարգսյանին, ով ներկայացրել է նախագիծը: <Էդ փողը չի կարա ոչ մեկը տանի իրա տուն, կանեն խայտառակ, սա էն փողը չէ, որ ուտեն> Սարոյանն ապա անդրադարձավ ֆեյսբուքյան քննադատություններին: <Էդ ֆեյսբուքում ինչ ասես չգրեցին, ասում են թող հարուստը տա, էդ հարուստները գրող էլ չեն տա, եթե իրան շահ չունեցավ չի տա: Ժողովուրդը երբ պետք է հասկանա, որ եթե պատերազմ էլ լինի ինքն է կռվելու: Պետք է միասնական լինենք>,- ասաց Սարոյանը, հավելելով, թե երեկվանից ԱԺ դահլիճում <կերան> նախարար Վիգեն Սարգսյանին: <Նույն հարցը մեկ դեմից են ասում, մեկ ետեւից, դե արի նախարար կռուտիտ եղի, որ պատասխանես: Նստա իմ արեւ հավեսս փախավ, էլա գնացի: Նույն հարցը տվեցիր, բայց իմ արեւ օրենքն արդեն լավ գիտես>,- դիմելով Վիգեն Սարգսյանին նշեց Սարոյանը, կոչ անելով ընդունել նախագիծը: Ի դեպ Սարոյանի ելույթից հետո դահլիճում նստածները ծափահարեցին: Փայլակ Ֆահրադյան
