ՌԴ-ում 9 հազար դպրոց է փակվել գրիպի պատճառով
Interfax-ը հայտնում է,որ ՌԴ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովան հայտարարել է ,որ գրիպի ու սուր շնչառական հիվանդությունների պատճառով գրեթե 9 հազար դպրոց ու ավելի քան 1600 մանկապարտեզ է փակվել, թեև մոտ ժամանակներս հնարավոր է՝ հիվանդությունը սկսի նահանջել:
«Համաճարակային պրոցեսը խափանելու պրոֆիլակտիկ միջոց է ընտրվել 8891 դպրոց ու 1688 մանկապարտեզ փակելը: Այնտեղ, որտեղ հարկավոր է, մասնակի փակվում են դասարանները ու մինչդպրոցական հաստատությունների խմբերը: Ռուսաստանի շրջանների թիվը, որտեղ համաճարակային շեմը գերազանցվել է, ավելացել է՝ հասնելով 74-ի»,- հայտնել է նա:
