«Մենք դրոշին դեմ չենք, բայց պայմանով՝ ճանաչե՛ք Արցախի Հանրապետությունը»
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է փոփոխությունների, և շատ կցանկանայի՝ հոգևոր վերածննդի դարաշրջան: ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հայոց 2-րդ հանրապետության պառլամենտի ղեկավարը հայտարարեց, որ այդ բարեփոխումներով այլևս հայոց 2-րդ հանրապետությունը կոչվելու է Արցախի Հանրապետություն, ինչը մեծ իրարանցում, հիստերիա առաջացրեց թուրքական 2-րդ հանրապետությունում՝ Ադրբեջանում»,-ասաց նա։ Շարմազանովի դիտարկմամբ ՝ Ադրբեջանն այնքան է հիստերիայի մեջ ընկել, որ որերորդ անգամ կոչ են անում անցնել պատերազմական գործողությունների ու Շուշիում դնել ադրբեջանական դրոշ: «Մենք դրոշին դեմ չենք, բայց մի պայմանով՝ ճանաչե՛ք Արցախի Հանրապետությունը, բացե՛ք դեսպանատուն, և ձեր դեսպանատան ներսում ինչքան ուզում եք, այդ դրոշը պաչեք ու մի հատ էլ երկրպագեք»,-ասաց նա։
