Հրթիռակոծություն Դամասկոսում և Հալեպում/տեսանյութ/
LifeNews-ի թղթակից Ալեքսեյ Ռեպինը հայտում է ,որ Սիրիական մի քանի բնակավայրեր հրթիռակոծվել են: Նվազագույնը 6 հրթիռ է արձակվել Դամասկոսի ուղղությամբ: Նրանցից 4-ն ընկել են բնակելի շրջաններում ևս 2-ը՝ քաղաքի արդյունաբերական գոտում: 8 մարդ ստացել է թեթև վնասվածքներ, ոչ ոք չի հոսպիտալացվել: Դեպքի վայրում մարդկանց տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանք հրաժարվել են տեղափեխվել հիվանդանոց: Հոմսի ուղղությամբ ահաբեկչական «Ջաբխատ ան-Նուսրան» մի քանի ինքնաշեն հրթիռ է արձակել, ինչի հետևանքով տուժել է 7 մարդ: Հարձակման են ենթարկվել նաև Ջիբուրին ու Էմ-Շարշուխ բնակավայրերը: Հալեպի նահանգում երկու հրթիռ է արձակվել քաղաքի բնակելի շրջանների ուղղությամբ:Զոհվել է 2 մարդ, ևս 2-ն ստացել են վնասվածքներ: Տեսանյութը` այստեղ
