Արամ Աթեշյանը չի ասել՝ Ցեղասպանություն չի եղել. Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կարճատև այցով ժամանել է Հայաստան։ Նա իր այցի ընթացքում բնակվելու է Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնի վանատանը և հանդիպելու է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Այս մասին տեղեկացրել էր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը։ «Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան։ Ինչպես բազում այլ եկեղեցականներ, ինքն էլ ժամանել է Էջմիածին։ Մասնավոր ոչ մի նպատակ այցը չի հետապնդում»,- հայտարարել էր քահանա Մելիքյանը։ Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին, երբ Գերմանիայի Բունդեսթագը ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, որը շատ ցավագին ընդունվեց պաշտոնական Անկարայի կողմից, Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հանդես եկավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակով: Նամակում Արամ Աթեշյանը դատապարտել էր Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը՝ նշելով. «Բունդեսթագի կայացրած որոշումը մեր ժողովրդի մոտ ափսոսանք է առաջացրել: Որպես Թուրքիայի հայկական համայնք, մեր ցավն ենք հայտնում Ձեր աշխատակազմին, ընդունեք մեր սրտանց զգացմունքները: Դա անթույլատրելի է, որ Գերմանիայի խորհրդարանը, որը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների խաղաղությունը և անվտանգությունը, իր կարծիքն է հայտնել առանց դրա իրավունքն ունենալու : Ցավոք սրտի, հայ ժողովրդի այդ դարավոր ցավն օգտագործվում է որպես գործիք թուրքական կառավարությանն ու ազգին պատժելու համար»,- ասված էր Աթեշյանի նամակում: Այս նամակը Հայաստանի ինչպես հոգևոր, այնպես էլ հասարակական-քաղաքական շրջանակներում միանշանակ չընկալվեց: Այն ժամանակ նույնիսկ հանրային նախաձեռնություններ ցուցաբերվեցին, որոնց հեղինակները կոչ էին անում Ամենայն  Հայոց Վեհափառ հայրապետին՝ թույլ չտալ Աթեշյանի մուտքը Մայր Աթոռ: Աղմկահարույց նամակից հետո սա փաստորեն Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի առաջին այցն է  Մայր Աթոռ: Hayeli.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, մեկնաբանելով Աթեշյանի հայտնի նամակն ու նրա Էջմիածին այցը, կարծիք հայտնեց, որ չի կարելի Հայաստանից դատել մեկին, ով ապրում և հոգևոր ծառայություն է մատուցում Թուրքիայում. «Որևէ մեկի՝ երկրի մուտք գործելը արգելելը օրենքով է կարգավորվում»,- նշեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ հավելելով, որ հայտնի նամակի հետ կապված անձամբ ինքը Արամ Աթեշյանին որևէ հարց չունի տալու. «Ինքը հիմա Հայաստանում է, եթե  այդ նամակի հետ կապված  հարցեր կան, իրեն ուղղեք»: Շիրակի թեմի առաջնորդի խոսքով՝ Թուրքիայում բնակվելը և հոգևոր ծառայություն մատուցելը  դժվար և պատասխանատու գործ է. «Արամ Աթեշյանը չի ասել՝ ցեղասպանություն չի եղել: Նա ընդամենը ցավ է հայտնել, որ Հայոց ցեղասպանությունը դառնում է հաղթուղթ՝ օտար պետությունների կողմից Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հարցում: Այս մտքի հետ կարելի  է համաձայնվել կամ չհամաձայնվել, բայց չափազանցնել ու ասել, թե Արամ Աթեշյանը մերժել է Հայոց ցեղասպանության փաստը, չի կարելի,- նշեց Աճապահյանը՝ հավելելով, որ նույն բանը ժամանակին ասել է նաև Ֆրիտյոֆ Նանսենը,- Նանսենն ասում էր ՝ավելի լավ կլիներ, եթ հայկական հարցը երբեք եվրոպական պետությունների ձեռքին չհայտնվեր, հայ ժողովուրդը դրանից կշահե»: Մեր դիտարկմանը, թե երբ Նանսենն էր ասում այդ խոսքերը, Գերմանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև չէր ընդունել, Աթեշյանը արձագանքեց. «Ես ո՛չ Գերմանիայի ճանաչումից եմ ոգևորվել, ո՛չ էլ ողբերգություն եմ սարքում Արամ Աթեշյանի ասածներից: Իսկ որ մեր ժողովուրդը շա՜տ է ոգևորվում Գերմանիայի ճանաչումից, հավանաբար նրանից է, որ զգացմունքներով ապրող ու առաջնորդվող ժողովուրդ է»: Մեր հարցին՝ չարժե՞ր  ոգևորվել Գերմանիայի խորհրդարանի ճանաչմամբ, Շիրակի թեմի առաջնորդը  պատասխանեց հարցով. «Որ ոգևորվեցիք, ի՞նչ ստացաք՝ չլինի՞ Կարսի նահանգը միացրել ենք Հայաստանին, տեղյակ չեմ»: Կարինե  Սարիբեկյան

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am