Աջակցության պահանջներ

Աղվան Վարդանյանի հայտարարությունը

Ազգայի Ժողովի 2016 թ. նոյեմբերի 15-ի նիստում

«Հարգելի խորհրդարան, սիրելի հայրենակիցներ, Մեր երկրում փոփոխություններ են: Ավելի ճիշտ՝ փոփոխությունների սաղմեր: Այն, ինչ տարիներ սպասում, ասում, պահանջում էինք: Առայժմ՝ միակողմանի փոփոխություններ. տնտեսությունը կարգավորելու, աշխուժացնելու փորձեր: Խաղի նոր կանոններ՝ քաղաքական կամք դրսևորելու հայտարարություն, ստվերի, կոռուպցիայի դեմ պայքարելու, հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ավելորդ օղակներից ազատվելու, հանրային բարիք ստեղծողներին աջակցելու, պետականության հանդեպ վստահություն սերմանելու խոստում: Առայժմ՝ խոստում: Ասել ու կրկնում ենք՝ հոգով, մտքով, աշխատանքով մենք այդ փոփոխությունների կողմնակիցն ենք: Ներսում ու դրսում: Ովքեր դիմադրելու են, նրանց հետ ճանապարհ չունենք: Բայց հենց այս՝ նախնական փուլում պարտավոր ենք նաև ասել հետևյալը. երկիրը, պետականությունը միայն տնտեսություն չէ: Տնտեսությունը ընդամենը հիմքն է որևէ  ժողովրդի հոգևոր-մշակութային  կենսունակության, ազգային զարթոնքի: Մեր դեպքում՝ հայկականության պահպանման: Եվ եթե չենք կարողանալու, տնտեսական բարեփոխումներին զուգահեռ, նաև հոգևոր-մշակութային  ոլորտում որակ փոխել, արդյունքն անարդյունք է լինելու: Իսկ այստեղ ավերակներ են, խոցեր: Արժեքների, չափանիշների անկում: Մենք երեք մարդ չունենք, ում հանրության գոնե հիսուն տոկոսը անվերապահ վստահում է: Հայոց լեզուն աղավաղվում է ամեն վայրկյան: Մեր եկեղեցին խոր ռեֆորմացիայի կարիք ունի: Երևանում վերջին գրախանութներն են փակվում: Էջմիածնում փողոց են անվանակոչում հայկական երգարվեստից մղոններով հեռու մեկի անունով: Մեր երեխաները մեր ու աշխարհի բարձր արվեստին գրեթե չեն առնչվում: Տնտեսությունը՝ տնտեսություն, բայց Հանրապետության նախագահին ու կառավարությանը հորդորում եմ խրվել նաև այս հարցերի մեջ: Նոր Մատենադարանը, Կոմիտասի թանգարանը վկայում են, որ կարող ենք: Քաղաքացիական պատասխանատվություն, հանրային կյանքում ամենօրյա ներկայություն եմ պահանջում հոգևոր-մշակութային արժեք ստեղծած, որքան էլ զարմանալի հնչի, մեր բազմաթիվ մտավորականներից: Մեր եկեղեցու՝ ծառայության գիտակցություն ունեցող, որքան էլ զարմանալի հնչի, բազմաթիվ հոգևորականներին հորդորում եմ բարեկարգել Աստծո տունը և այն վերադարձնել ժողովրդին: Կառավարությանը հորդորում եմ չեղարկել փողոցի անվանակոչումը և ետայսու բացառել նման խայտառակություն: Նույնից պահանջում եմ, թերևս մասնավոր-պետություն գործակցությամբ, Երևանի կենտրոնում գրքի արժանապատիվ տուն կառուցել: (Եթե կենտրոնում սրճարան-ռեստորանի տեղ գտնում եք, գրքի տեղ ստիպված եք գտնել): Պահանջում եմ՝ թեկուզ հենց ստեղծվելիք հատուցման հիմնադրամի միջոցներով ոչ միայն  զոհված ու վիրավոր զինվորականների ընտանիքների հոգսը հոգալ, այլև սահմանին կանգնածների հոգևոր-մշակութային զարգացմանն աջակցել: Մենք իրավունք չունենք երկրորդ անգամ ձախողելու ազգային-պետական հավանական զարթոնքը: Հավատում եմ՝ սա նոր ընթացքի սկիզբ է: Վստահ եմ՝ միայն այսպես՝ զուգահեռ գերակայությամբ՝ տնտեսության և հոգևոր-մշակութային ասպարեզներում որակական փոփոխությամբ է երկիրը դուրս գալու վստահության ճգնաժամից: Միայն այդպես է ամրապնդվելու  մեր անկախությունն ու ինքնուրույնությունը: Այդպես ենք հարգանք պարտադրելու մեր ժողովրդի, մեր պետականության հանդեպ: Հայկականության հանդեպ»:  

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am