Պատրաստվելով պատերազմական դրության

Ադրբեջանի զինուժն սկսել է լայնամասշտաբ զորավարժությունների առաջին փուլը: Ինչպես նշում է երկրի ռազմական գերատեսչությունը, նոյեմբերի 12-18-ը նախատեսված վարժանքներին կմասնակցի մինչև 60 հազար զինվորական, ավելի քան 50 ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ, 700 հրթիռահրետանային համակարգ: Հայաստանի ԱԳՆ-ն  խստորեն դատապարտել էր այդ զորավարժությունների անցկացումը, այն համարելով իրավիճակի ապակայունացման հերթական փորձը: Ավելի վաղ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող  Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ համատեղ ասուլիսում անդրադառնալով  ապրիլից հետո միջնորդների ջանքերն ուղղված են ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելուն, նկատեց, որ ՀՀ երբեք չի հրաժարվել հանդիպումներից, սակայն, ի տարբերություն Բաքվի, Երևանը  ընդունում է այն սկզբունքները,  որ ներկայացնում են ՄԽ համանախագահները: Բաքուն ոչ միայն չի ընդունում միջնորդների առաջարկը, այլև նրանց անվանում է դատարկ, անօգուտ  զբոսաշրջիկներ՝ ասել էր Էդուարդ Նալբանդյանն՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ  Ադրբեջանը զորավարժությունների է նախապատրաստվում, որին ներգրավված են լինելու  60 հազար զինծառայողներ։ «Նման պայմաններում իրադարձությունների զարգացումը ցույց կտա, թե որքանով հնարավոր կլինի հանդիպում կազմակերպել Համբուրգում», ասել էր նա: Ուշագրավ տեղեկություն ի հայտ եկավ Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին զուգահեռ: Ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության՝ Ադրբեջանում ռազմական դրություն մտցնելու դեպքում կարգելվի հանրահավաքների, փողոցային երթերի, պիկետներ անցկացումը։ Այդ ամենը նախատեսում է փոփոխություններ կատարել «Ռազմական դրության մասին» օրենքում։ Ուղղումները նախատեսում են ռազմական դրության ռեժիմն ապահովելու համար արգելել կամ սահմանափակել հավաքների, հանրահավաքների, փողոցային երթերի, ցույցերի ու պիկետների, ինչպես նաև զանգվածային այլ միջոցառումների անցկացումը։ Նոր օրինագծով նախատեսվում է ռազմական դրություն հայտարարել օտար պետության կամ պետությունների կողմից Ադրբեջանի տարածքի փաստացի բռնազավթման, Ադրբեջանին պատերազմ հայտարարելու, իրական զինված հարձակման վտանգի, շրջափակման, ինչպես նաև շրջափակման իրական վտանգի ստեղծման դեպքում։ Փաստացի, Ալիևը պատրաստվում է պատերազմական դրության: Իսկ լայնամասշտաբ զորավարժություններով նա փորձ է անում հերթական անգամ բանակցային գործընթացի վրա ճնշում գործադրել, ինչն իր հերթին վկայում է այն մասին, որ նա դժգոհ է խաղաղ բանակցություններում Ադրբեջանին առաջարկվող ոչ միայն կարգավորման տարբերակից, այլև այն պահանջներից, որոն ներկայացվել են ապրիլյան պատերազմից հետո: Սակայն, ինչպես նկատվում է, միջնորդները հակված չեն ենթարկվել Ալիևի շանտաժին: Ամերիկյան ընտրությունների ֆոնին ուշագրավ հայտարարություն հնչեց Վաշինգտոնից: ԱՄՆ-ը կրկին հայտարարում է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված նրանց ջանքերը, հայտարարել է կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Դանիել Բաերը։ Բաերը նշել է, որ ԱՄՆ-ին անհանգստացրել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի էսկալացիան։ Դեսպանի խոսքով՝ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, ձեռնարկել է միջոցներ լարվածությունը նվազեցնելու համար։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 16-ին Վիեննայում հանդես է եկել 3+2 ձևաչափով հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ՝ այդպիսով ընդունելով, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ ջանքերը կարող են օգնել հակամարտող կողմերին վերջ դնել բռնությանն ու առաջ մղել խաղաղ գործընթացը։ «Բարձր մակարդակով հանդիպումը տվեց զգալի արդյունքներ։ Կողմերը հաստատեցին հրադադարին իրենց հանձնառությունը, և իրավիճակը շփման գծում զգալիորեն կայունացավ»,- հավելել է նա։ Բաերը նաև նշել է, որ  Միացյալ Նահանգներն աջակցում է վստահության ամրապնդման և հայերի ու ադրբեջանցիների միջև երկխոսության ընդլայնման քայլերին, ինչը կարող է օգնել կայունացնել անվտանգության հետ կապված իրավիճակը և ստեղծել բանակցությունների համար ավելի կառուցողական մթնոլորտ, բացի այդ Վաշինգտոնը  բարձր է գնահատում Գերմանիայի ներկայացուցչության սերտ համագործակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ «Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, հակված է աշխատել կողմերի հետ` հակամարտության խաղաղ և ամուր կարգավորման հասնելու համար»,- հավելել է ԱՄՆ ներկայացուցիչը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am