Նիկոլ Փաշինյանը ի՞նչ ա ճիշտ ասել, որ հիմա ասի. Սամվել Ալեքսանյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները, որ Արմեն Իսրայելյանի (Ձկնկուլ) սպանությանն առնչություն ունի նրա նախկին գործատու Սամվել Ալեքսանյանը, ասաց, որ Փաշինյանը գրեթե միշտ սխալ հայտարարություններ է անում: «Նիկոլ Փաշինյանն էսքան ժամանակ ի՞նչ ա ճիշտ ասել, որ հիմա ասի: Ճիշտ չէր նաեւ Փաշինյանի հայտարարությունները շաքարի հումք ներկրելու մասին»,- նշեց նա: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հոկտեմբերի 25-ին հայտարարել էր. «Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայում սպանվել է «Ձկնկուլ» անունով հայտնի Արմեն Իսրայելյանը, ով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր և Ալեքսանյանի կողմից առևանգումներ, ահաբեկումներ և այլ ծանր հանցագործություններ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ և այդ հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործով առանցքային վկա: Հայաստանի ՀՔԾ-ն Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցած քրեական գործը մեկ շաբաթ առաջ կարճել էր, ինչը ՀՔԾ-ի և ընդհանրապես ՀՀ իրավապահ համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց է: Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը, և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ ՀՀ ԱԺ»:
