Ի՞նչ է ուզում դաշնակցությունը
«Դաշնակցությունը երբ մի բան որոշում է, գնալու է: Ով ինչ ուզում է խոսի, վերջում արդյունքները կտեսնեն , ոչինչ թող այս ընթացքում մենք վարկանիշի անկում ունենանք, իշխանության հետ լինելը վարկանիշի անկում է ենթադրում,բայց ավելի լավ է , մենք էս գինը վճարենք, քան թե ազգովի պետությունը կորցնենք»,-փետրվարի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանը փաստեց, որ դաշնակցությունը երբեք չի վախեցել վարկանիշի կորստից: . «Մենք վստահ ենք եղել, որ վերջում արդյունքները շատ ավելի կարևոր են, քան թե էն ինչ խոսացին մեր մասին»: Ռուստամյանը նշեց, որ ոչ միայն իշխանությունն է վատ վիճակում, այլ նաև ողջ երկիրը: «Շատ լավ են իրենք հասկանում, ինչի բա գնացին այս փոփոխություններին, հասկացան, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ , մենք այս գինը վճարելու ենք և ունենալու ենք շատ ավելի լավ Հայաստան: Ոչնինչ, թող էս ընթացքում էլ մի քիչ հայհոյեն: Հանուն գալիք վառ խարույկի, ես պատրաստ ենք այսօր ծխալ, հանուն վաղվա ճշմարտության, թող որ հիմա ծխանք: Դաշնակցությանը չի կարելի պարզ սխեմաներով վերաբերել, սա պարզունակ կուսակցություն չէ, 32 երկրներում Դաշնակցությունը կառույցներ ունի, ցույց տվեք մեկին, որ դա ունի: Եթե ժողովրդի 80 տոկոսը դժգոհ է մեկից, բայց նրան է ձայն տալիս, ուրեմն մեր երկրուm մի բան էն չէ»,-նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Հարցին, թե ՀՀ-ն հեղիանակզրկված է, Ռուստամյանը պատասխանեց, որ այս վիճակով տեսնում են, որ իշխանությունները հեղինակազրկված են, բայց այդ նույն հեղինակազրկված իշխանություններին ժողովուրդը կրկին ձայն է տալու: «Մենք ուզում ե նք համակարգը փոխենք: Եթե միայն այդ դաշտն է մնացել, մենք պատրաստ ենք այդտեղ պայքարել: Ընդդիմությանը միացանք, մտանք քառյակ, քառյակը մեր ասածները չարեց, տրոհվեց, քառյակը թող մնար մեր գծի վրա, մենք հուժկու մեր խնդիրները կլուծեինք: Չդիմացան անգամ մի երկու ամիս, նշանակում է սխալ մարտավարություն էին ընտրել: Եթե իշխանությունը հեղինակազրկված է, բոլորիս խնդիրն է դա: Էդ հեղինակազրկված ուժը մեզ ղեկավարում է : Իրավիճակի մեջ իրական ազդեցություն ունեցողը նա է , մենք մտնում ենք դրա համար, մտնում ենք , որ իշխանության որակն էլ փոխենք, երկրում ստեղծված իրավիճակն էլ »,-եզրափակեց Արմեն Ռուստամյանը: Աստղիկ Ավագյան
