Մեր տղաներին սպանել են.սպասում ենք ԱԺ գնահատականին /տեսանյութ/

Երեկ Ազգային ժողովի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ընդունելության էր հրավիրել խաղաղ պայմաններում բանակում զոհվածների մայրերին, ովքեր տարիներ շարունակ պահանջում են բացահայտել իրենց որդիների մահվան իրական հանգամանքները: Նրանք վստահ են, որ տղաները տարբեր պայմաններում սպանվել են: «Մենք դիմում էինք գրել գերագույն գլխավոր հրամանատարին եւ Ազգային ժողովի նախագահին: Վեց ամիս հետո արձագանքեցին, այսինքն  վեց ամսվա ընթացքում հանդիպում ենք ունեցել պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի հետ: Այդ ժամանակ ասել էին՝ տեղեկանքներ կկազմենք ձեր գործի հակասությունների վերաբերյալ ու տեսնենք քննչական մարմինները ինչ կպատասխանեն ձեր կողմից ներկայացված հակասություններին եւ քննչական մարմինների կողմից ներկայացված հակասություններին, ինչ շրջանակներում տեսնենք կստեղծվի հանձնաժողովը, թե այս տեսքով՝ տեղեկանքների տեսքով: Հիմա քանի որ մենք ծանոթ չենք այդ տեղեկանքներին, որոնք կազմվել են քննչական մարմինների կողմից մեր ամեն մի քրեական գործով: Իրենք տվեցին այդ տեղեկանքները, չնայած մենք լավատես չենք, որովհետեւ նույն տեղեկանքներից կազվել է 2011 թվականին, երբ մարդու իրավունքների պաշտպանն է կազմել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը նկատում է, որ իրենց սպասելիքները կրկին անգամ չեն արդարացվում: Սևազգեստ մոր փոխանցմամբ՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները առաջարկել են գործերը քննող հանձնաողով ստեղծել. «Մենք ասացինք, որ ուզում ենք հանձնաժողովը ստեղծվի,  ինչի համար, որվետեւ հանձնաժողովը գործն իրավունք ունի նայելու, եզրակացություն տալու: Հանձնաժովղոի իրավաբանը, փորձագետը կտեսնի, թե ինչ եզրակացություններ կան իրար հակասող, այդ հարցերի պատասխանը, որ իննը տարի չեմ ստացել, ինքը եզրակացության մեջ կնշի եւ կբարձրացնի, թե ինչ է այս կնոջ պահանջը»,-ընդգծեց Տիգրան Օհանջանյանի մայրը, հավելելով, որ  իննը տարի հետո իր ձեռքին կասեցման որոշում են տվել, որ անհայտ է հանցագործության գործիքը, անհայտ է հանցագործության պատճառը, անհայտ է դեպքի վայրը, անհայտ է մահվան պատճառը: Գոհար Սարգսյանը նշում է, որ  ԱԺ իրավասության սահմանները  բոլորովին այլ են. «Նրանք իրավական գնահատական քրեական գործին չեն կարող տալ, իրենք միայն կարող են հանձնաժողով ստեղծել եւ եզրակացություն տալ, որ այս քրեական գործում այսինչ բացողումն է, այն քրեական գործում այն բացթողումն է, ու արդյունքում սպանության պատճառները կրկին կմնան  անպատասխան: Վալերիկ Մուրադյանի մայրն էլ ընդգծեց, որ եթե ցանկություն ունենան հակասությունները տեսնել, անպայման կտեսնեն, որովհետև գործի կեղծիքները ակնհայտ են: ԱԺ պետաիրավական հանձնաժողովից  մայրերը ստացել են տեղեկանք, ըստ որի,   բոլոր մահացած զինվորների  քրեական գործերով հակասությունները կուսումնասիրվեն: Աստղիկ Ավագյան Մանրամասները` տեսանյութում:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video) Փաշինյա՛ն, սուտ խոսալդ Մոսկվայում չի անցել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ խոստացել էի, որ պատասխանդ տալու եմ․ Ռուբեն Հակոբյան (video) Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է Պետրոս Ղազարյանը հեգնական տոնով է խոսում. ակցիա Դատախազության դիմաց (video) ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որտեղ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել․ փաստաբան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան (video) Արցախի հարցը փակված չէ․ Պուտինը բացեց փակագծեր․ Հայկ Նահապետյան (video) Ավիահարվածի հետևանքով Իրանում ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ բեռնարկղեր Սևանա լճի տարածքում քանդվել է Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը Իրանի դեմ ընթացող պատերազմը ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք Իրանական ԱԹՍ-ները գրոհել են Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am