Լավ հետևանք կունենա. գեներալ Սեյրանը հավաստեց
«Որովհետեւ այդ ջուրն ինչքան ադրբեջանցուն ա պետք, այդքան էլ Ղարաբաղին ա պետք, որ իրանց մոտ էր ջրբաժանը, չէին թողնում»,-երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողվի կողմից Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի հաստատմանը ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը (գեներալ Սեյրանը) : «Հիմա էս ավելի լավ է, որ իրենք բարձրացրին, հիմա տեսնենք, ինչ է ստացվում: Լավ հետեւանք կունենա: Իրավական հետեւանք կարող է ունենա էդ ջուրը որ բաժանում ա մեզ էլ կհասնի, էլի...»,-ընդգծեց գեներալը: Իսկ նրա անբաժան ընկերը գեներալ Մանվել Գրիգորյանը հրաժարվեց զրուցել լրագրողների հետ: Աստղիկ Ավագյան
