Ահազանգ. ստամբուլահայ համայնքի ներսում խնդիրներ կան

Թուրքիայում հայկական համայնքի համար 2016 թվականին գլխավոր խնդիր է շարունակում մնալ պատրիարքի և համայնքային հաստատությունների վարչությունների ընտրության հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Ստամբուլի հայկական «Ակոս» պար բերականի հայերեն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկյանը: «Այդ ընտրությունները կարգավորող կանոնադրությունը բացակայում է, հետևաբար արդեն քանի տարի է` չենք կարողանում ընտրություն անցկացնել: Պատրիարքի ընտրության հետ կապված նույնպես խոչընդոտներ կան: Նոր պատրիարք պետք է ընտրենք, բայց կարգադրությունները ձեռնտու չեն: Ահա սրանք են գլխավոր խնդիրները»,-ասաց Բագրատ Էստուկյանը: Նրա խոսքով, օրեր առաջ այդ հարցերի հետ կապված ընդհանուր ժողով էր կազմակերպվել: Մասնակցում էին տեղի համայնքի բոլոր հաստատությունների ներկայացուցիչները: Այնտեղ` ժողովին, կարծիք է հնչել, որ հույս չկա, թե մինչև 2017 թվականը հնարավոր կլինի ընտրություն կազմակերպել: Դա վերաբերում է և’ պատրիարքի, և’ վարչությունների ընտրությանը: Ըստ Բագրատ Էստուկյանի` դա իրականությանը մոտ կարծիք է: Պատճառն այն է, որ հայկական համայնքի ներսում չեն կարողանում այդ հարցերի շուրջ ընդհանուր եզրահանգման գալ: Ըստ նրա` այս գործընթացը հայկական համայնքի քայքայման պատճառ է դառնում: «Ստամբուլահայությունը բավական կազմակերպված համայնք է եղել 10 տարի առաջ: Վերջին տարիներին այս անորոշությունները համայնքի համակարգին խանգարում են, նույնիսկ այս իրավիճակը անդամների մոտ հուսալքություն, հիասթափություն է առաջ բերում: Դա վատ հետևանքներ կարող է ուենալ»,-ասել է խմբագիրը: Ընտրություններին վերաբերող հարցերին զուգահեռ Թուրքիայի հայկական համայնքի համար տնտեսական լուրջ խնդիրներ կան: Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ, դպրոցներում ֆինանսական դժվարություններ կան, մասնավորապես, ծախսերն ավելացել են: «Ֆինանսական միջոցների ելքն ու մուտքը հնարավոր չէ հավասարակշռել: Սովորաբար ամեն տարի այս շրջանում տնտեսական առումով ճգնաժամ ունենում ենք, բայց բարեգործական միջոցներով, նվիրատվություններով փորձում ենք մուտքերն ու ելքերը հավասարկշռել: Այս տարի որոշ դժվարություններ կան: Մեր հույսը հայկական համայնքի միջոցներով իրավիճակը շտկելն է»,-ավելացրել է Բագրատ Էստուկյանը: Անդրադառնալով հայկական համայնքի անվտանգության խնդրին` նշեց, որ Ստամբուլում այդպիսի խնդիր առայժմ չկա, այստեղի եկեղեցիների համար սպառնալիք չկա: Միայն Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին է նման վտանգի տակ, որովհետև պատերազմի գոտում է գտնվում: «Ոչ հայ հասարակության, ոչ հայկական հաստատությունների համար լուրջ սպառնալիքներ չկան»,-եզրափակեց «Ակոս» թերթի հայերեն էջի խմբագիրը:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video) Փաշինյա՛ն, սուտ խոսալդ Մոսկվայում չի անցել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ խոստացել էի, որ պատասխանդ տալու եմ․ Ռուբեն Հակոբյան (video) Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է Պետրոս Ղազարյանը հեգնական տոնով է խոսում. ակցիա Դատախազության դիմաց (video) ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որտեղ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել․ փաստաբան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան (video) Արցախի հարցը փակված չէ․ Պուտինը բացեց փակագծեր․ Հայկ Նահապետյան (video) Ավիահարվածի հետևանքով Իրանում ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ բեռնարկղեր Սևանա լճի տարածքում քանդվել է Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը Իրանի դեմ ընթացող պատերազմը ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք Իրանական ԱԹՍ-ները գրոհել են Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am