Ադրբեջանում «Մաշան ու Արջը» մուլտֆիլմի ցուցադրությունն արգելվել է
Ադրբեջանում որոշել են արգելել «Մաշան ու Արջը» եւ «Սառցե դարաշրջան» հայտնի մուլտֆիլմերի ցուցադրությունը: ԱդրբեջանիՀեռուստառադիո հեռարձակման ազգային խորհրդի փորձագիտության ,ծրագրավորման եւ վերլուծության բաժնի պետ Թավաքյուլ Դադաշեւըերեկ հայտարարել է, թե այդ մուլտֆիլմերը բռնության տարրեր են պարունակում: Այդ իսկ պատճառով Ազգային խորհուրդը հեռուստաընկերություններին հորդորում է միայն բռնության տարրեր չպարունակող մուլտֆիլմեր ցուցադրել: «Որոշ մուլտֆիլմեր բռնություն են քարոզում: Իրականում դրանք ժամանցային բնույթ ունեն, սակայն կարող են երեխաների մոտ ագրեսիայի պատճառ դառնալ, եւ նրանց մոտ կարող է ի հայտ գալ այդ գործողությունները կրկնելու սովորույթ»,- ասել է Դադաշեւը՝ հեռուստաընկերություններին կրկին կոչ անելով ձեռնպահ մնալ նշված եւայլ նմանատիպ մուլտֆիլմերը ցուցադրելուց:
