Լաթաքիայիում հայկական եկեղեցիներ և գերեզմաններ են պղծվել
«Ալ Նուսրա» խմբավորումը քանդել է Լաթաքիայի հյուսիսում գտնվող Ղընեմյէ գյուղի եկեղեցիները: Այս մասին գրում է «Արևելքը»-ը՝ հղում անելով լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքին: Սիրիայի բանակի հսկողության տակ անցնելուց հետո Ժագ անունով մեկն այցելել է Ղընեմյէ գյուղ, որտեղ գտնվել է իր տունը, տեսել, որ այն քարուքանդ է արված: Նշվում է, որ գյուղի հայկական և ավետարանական եկեղեցիները դիտավորյալ քանդված են, գերեզմանները՝ պղծված: «Այս չարիքի արմատը թուրքերն են, իրենք են քանդել: Իսկ զինյալները կրկնօրինակում են թուրքերին, որոնք կրոն չունեն»,- ասել է նա:
