ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Դամասկոսի հարավային Սեիդ Զեյնաբ արվարձանում տեղի ունեցած ահաբեկչությունը, որն իրականացրել են ԻՊ-ի ահաբեկիչները հունվարի 31-ին։ Խորհրդի անդամները նաև կոչ են արել սիրիական հակամարտության կողմերին կառուցողական մասնակցություն ունենալ ժնևյան բանակցություններին և պահանջել են անհապաղ թույլ տալ մարդասիրական գործակալությունների ներկայացուցիչների մուտքը՝ բնակչությանն օգնելու համար, գրում է РИА Новости-ն։ Այդ մասին ասվում է մամուլի համար տարածված հաղորդագրությունում։ «Անվտանգության խորհրդի անդամները լրջորեն դատապարտել են ահաբեկչական հարձակումը Սեիդ Զեյնաբում»,- ասվում է հայտարարությունում և նշվում, որ պայթյունների համար պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը։ ԱԽ-ն հայտարարել է նաև միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքի մասին, որը ներկայացնում է ահաբեկչությունը` «իր բոլոր ձևերով ու դրսևորումներով»։
