Անկարան «Թուրքական հոսքը» գնահատում է որպես կոմերցիոն նախագիծ
Անկարան, ինչպես նախկինում, «Թուրքական հոսքը» գնահատում է որպես կոմերցիոն նախագիծ և կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է բանակցություններ անցկացնեն համաձայնագրի մանրամասների վերաբերյալ։ Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է Վաշինգտոնում թուրքական առաքելության ղեկավարի տեղակալ Թուգայ Թունջերը։ «Եթե Ռուսաստանը ցանկանում է բանակցություններ անցկացնել, մենք կարող ենք գալ և քննարկել դա… Երկու կողմերը պետք է նստեն և քննարկեն համաձայնագրի մանրամասները, ինչպես մենք դա արել ենք 10 տարի առաջ՝ «Երկնագույն հոսքի» պարագայում»,- ասել է Թունջերը։
