Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը Ռուսաստանի իշխանությունների կողմից ներառվել է երկիր մուտքի արգելք ունեցողների ցանկի մեջ: Նոյեմբերի 13-ին այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը նման քայլի է դիմել, քանի որ Մաքֆոլը նպատակադրված վնաս է պատճառել Մոսկվայի եւ Վաշինգթոնի հարաբերություններին: «Այն, ինչ նա սկսել է գրել Facebook-ում, որ իրեն ներառել են պատժամիջոցային ցանկի մեջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ մտերիմ լինելու պատճառով, ապա մենք ընդհանրապես մտերմությանն անտեղյակ էինք, իսկ ընդհանրապես արգելքը դրա հետ ոչ մի կապ չունի: Խոսքը երկկողմանի հարաբերություններին պատճառված նպատակադրված վնասի մասին է: Մաքֆոլը մի մարդ է, ով երկկողմանի հարաբերությունները գիտակցաբար փչացրել է»,- պարզաբանել է Զախարովան:
Ավելի վաղ Մաքֆոլը Facebook-ի իր էջում գրել է, որ չի կարողանա Ռուսաստան գալ, քանի որ պատժամիջոցների տակ է ընկել:
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը